437.67
4.35
404.35
-5
Եղանակը Երևանում
Հայ

Charlie Hebdo սկանդալային ամսագիրը ծաղրանկար է հրապարակել Ղարաբաղի թեմայով (ՖՈՏՈ)

12:30
14 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Charlie Hebdo հայտնի ֆրանսիական սկանդալային ամսագիրն իր հերթական հրապարակումը նվիրել է հայ–ադրբեջանական հակամարտությանը Ղարաբաղում ռազմական սրացման համատեքստում։

Charlie Hebdo–ում հրապարակված հոդվածը կոչվում է «Հայաստան–Ադրբեջան. մի ծիծաղեք, Լեռնային Ղարաբաղը մեր մասին է»։

Ինչպես գրում է ամսաիգրը, Լեռնային Ղարաբաղի հայերը հայտնվել են ծուղակում` սեղմված լինելով ռազմատենչ և վրիժառու Թուրքիայի և նույնքան ռազմատենչ ու էքսպանսիոնիստ Ադրբեջանի միջև։ Տպավորություն է ստեղծվում, թե եվրոպական ժողովրդավարությունը մոռացել է նրանց մասին։

Հրատարակությունը միանշանակ կողմ է Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքին` ապրել առանց մշտական դիմակայության թուրք–ադրբեջանական շրջափակմանը, առանց ռազմական հարձակման հեռանկարների և գոյութենական սպառնալիքի։

Նշվում է, որ Հայաստանում և հայկական սփյուռքում նոր ցեղասպանության մտավախություն ունեն։ Հրատարակությունը հիշեցնում է, որ Բաքուն ցանկանում է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի տարածքը` չսպասելով խաղաղ կարգավորման ԵԱՀԿ–ի հովանու ներքո բանակցությունների միջոցով։

Ամսագրի կարծիքով, Ադրբեջանը, ցանկանալով վերադարձնել 95%–ով հայերով բնակեցված Ղարաբաղը, կատարում է Էրդողանի` նեոօսմանյան կայսրության ստեղծմանն ուղղված ռազմական խնդիրը, որը հիմնված է ոչ լիբերալ ժողովրդավարության, ազգայնամոլության վրա։ Դա հակասում է եվրոպական հիմնարար արժեքներին` հանդուրժողականությանը, բազմակարծությանն ու փոքրամասնությունների իրավունքները հարգելուն։

Charlie Hebdo–ն հարցադրում է անում Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի մասին։

«Մեզ անհրաժեշտ է ճանաչել Ղարաբաղի անկախությունը հիմա՞, թե՞ սպասել ժողովրդավարական քվեարկության ԵԱՀԿ–ի վերահսկողության ներքո։ Դիվանագիտությունն ու միջազգային իրավունքը հակվում են երկրորդին, իրատեսությունն ու խիղճն` առաջինին», – նշվում է հոդվածում։
Հրապարակման վերջում կոչ է արվում եվրոպական ժողովրդավարությանը պաշտպանել Լեռնային Ղարաբաղը. «150 հազար մարդ պարզապես ցանկանում է, որ իրենց չբնաջնջեն երկրի երեսից»։–0–

Charlie Hebdo карикатура Карабах.jpg


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում
10:16
06 Նոյեմբերի 2023
Հզոր մագնիսական փոթորիկը հանկարծակի ծածկել է Երկիր մոլորակը
Հզոր մագնիսական փոթորիկը հանկարծակի ծածկել է Երկիրը։ Այս մասին են վկայում Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալները