Արբած ուղևորները վիճել են Ryanair-ի բորտուղեկցորդուհու հետ (ՎԻԴԵՈ)

21.02.2020, 13:28
Արբած ուղևորները վիճել են Ryanair-ի բորտուղեկցորդուհու հետ. ՎԻԴԵՈ
Արբած ուղևորները վիճել են Ryanair-ի բորտուղեկցորդուհու հետ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ryanair ավիաընկերության ուղևորները օդանավում վիճել են բորտուղեկցորդուհու հետ: Ողևորներից մեկը նկարահանել է պատահարը և տեղադրել իր Twitter-յան էջում: Այս մասին հատնում է lenta.ru-ն:

Տեսանյութում երևում է, թե ինչպես մի քանի ուղևոր հավաքվել են ինքնաթիռի սրահի կենտրոնում և բարձր խոսում են: Ինչպես նաև լսվում է, թե ինչպես է վեճի մասնակիցներից մեկը գոռում. «Ես քեզ կապտակեմ»:

Ըստ տեսանյութի հեղինակի, դեպքը պատահել է Լոնդոնից Մալագա թռչող ինքնաթիռում: Նրա խոսքով՝ վեճի պատճառը թռիչքի չորսժամյա հետաձգումն է եղել: Դրանից հետո ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երեք ուղևոր սկսել են վիճել բորտուղեկցորդուհու հետ, իսկ նրանցից մեկը սկսել է գոռալ նրա վրա:

«Իմ կյանքի ամենաերկար թռիչքն էր: Այնպիսի տպավորություն էր, ասես՝ Լոնդոնից Ավստրալիա ուղիղ չվերթ լիներ»,- նշել է օգտատերը:-0-