Ադրբեջանը փակում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցչությունը

05.03.2025, 22:47
Ադրբեջանը փակում է Կարմիր Խաչի ներկայացուցչությունը
Ադրբեջանը փակում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցչությունը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանի կառավարությունն իրազեկել է երկրում գործող Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությանը այս կառույցը փակելու մտադրության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային։

 «Ադրբեջանի կառավարությունը մեզ իրազեկել է Ադրբեջանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին»,- ասել է Հուսեյնովան։ Նրա խոսքով, ներկայում ներկայացուցչությունը կապի մեջ է իշխանությունների հետ։