ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ պետական դեպարտամենտն ու Մեծ Բրիտանիայի կառավարությունն իրենց «Արտասահմանյան այցելությունների մասին խորհուրդներում» գրել են Ադրբեջանում ահաբեկչության վտանգի մասին։
«Ահաբեկիչներն, ամենայն հավանականությամբ, կփորձեն ահաբեկչություններ իրականացնել Ադրբեջանում։ Հարձակումները կարող են ուղղված լինել քաղաքացիական օբյեկտների դեմ, այդ թվում` օտարերկրացիների կողմից այցելվով վայրերի, ինչպիսիք են միջազգային հյուրանոցները, ռեստորաններն ու փաբերը, ինչպսե նաև էներգետիկ հատվածի օբյեկտները։ Դուք պետք է ձեռնարկեք նախազգուշացման խելամիտ միջոցներ, –
զգուշացնում են իրենց քաղաքացիներին Մեծ Բրիտանիայի իշխանությունները։
ԱՄՆ– ն իր հերթին
հիշեցնում է իր քաղաքացիներին, որ Ադրբեջանն արդեն վաղուց ենթարկվում է գրոհների ռիսկի ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք շարունակում են պլանավորել հնարավոր ահաբեկչություններ այդ երկրում։
«Ահաբեկիչները կարող են գրոհել գրեթե առանց նախազգուշացման` թիրախավորելով տուրիստական օբյեկտները, տրանսպորտային հանգույցները, շուկաները, առևտրային կենտրոնները, տեղական ինքնակառավարման օբյեկտները, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, մարզական գոտիները, այգիները, մարզական և մշակութային խոշոր միջոցառումները, ուսումնական հաստատությունները, օդանավակայաններն ու հասարակական այլ գոտիներ», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–