Վանա լճում եռահարկ «լողացող հյուրանոց» կկառուցվի

30.08.2020, 11:55
Վանա լճում եռահարկ «լողացող հյուրանոց» կկառուցվի
Վանա լճում եռահարկ «լողացող հյուրանոց» կկառուցվի
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Վանի Արտամեդի (թուրք․ անվանումը՝ Էդրեմիթ) քաղաքապետարանի ներկայացրած «Լողացող հյուրանոցի» նախագիծը հաստատվել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարության կողմից։

Ինչպես հաղորդում է akunq.net–ը, 2 միլիոն թուրքական լիրա արժեցող սույն նախագծի համաձայն՝ նավի վրա մի եռահարկ հյուրանոց կկառուցվի։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է թուրքական «Դենիզ Հաբեր» լրատվական կայքը։

Աղբյուրի համաձայն՝ «Արևելաանատոլիական զարգացման» գործակալության՝ Վան և Թուրքիայի ևս 3 նահանգների վերաբերյալ ներկայացրած 7 նախագծեր հաստատվել են վերոհիշյալ նախարարության կողմից։

Նախատեսվում է, որ նավի վրա կառուցվելիք այդ եռահարկ «Լողացող հյուրանոցում» սենյակների հետ մեկտեղ կգտնվեն նաև ռեստորան, սրճարան և սրահներ։ Արտամեդի քաղաքապետ Իսմաիլ Սայը հույս է հայտնել, որ այդ նախագծի շնորհիվ տվյալ շրջանում զարկ կտրվի զբոսաշրջության զարգացմանը։–0–