«Չունենք հայկական դպրոց»․ Ալթադենայի Սահակ-Մեսրոպ վարժարանն ամբողջությամբ հրկիզվել է (ՎԻԴԵՈ)
09.01.2025,
12:15
Տեսանյութում երևում է, որ Լոս Անջելեսի հայկական դպրոցն ամբողջությամբ այրվել է

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կալիֆոռնիայում հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Ալթադենայի Սահակ-Մեսրոպ վարժարանը։
«Սրտի ցավով պետք է տեղեկացնեմ, որ դպրոցն ամբողջությամբ հրկիզվեց։ Չունենք դպրոց հայկական։ Շատ ցավալի վիճակ, ամբողջ տարածքը հրկիզվեց», – ասել է Հովհաննես քահանա Հալաջյանը սոցցանցերում տարածված տեսանյութում։
Սահակ-Մեսրոպն ամենօրյա վարժարան է։ Հիմնվել է 1980 թվականին, Ալթադենայում՝ հայ համայնքի մի խումբ հավատացյալ գործիչների նախաձեռնությամբ։ Ունի մանկապարտեզ և միջին բաժին։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն։