ՌԴ-ում Facebook-ն արգելափակվեց

04.03.2022, 22:32
Ռուսաստանում Facebook-ն արգելափակվեց
ՌԴ-ում Facebook-ն արգելափակվեց
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ռոսկոմնադզորը 2022թ.-ի մարտի 4-ին որոշում ընդունեց արգելափակել հասանելիությունը Facebook ցանցի նկատմամբ (որը պատկանում է Meta Platforms, Inc. ընկերությանը) Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Ինչպես նշվում է կարգավորչի Telegram ալիքում, 2020թ.-ի հոկտեմբերից գրանցվել է Facebook-ի կողմից ռուսական ԶԼՄ-ների և տեղեկատվական ռեսուրսների խտրականության 26 դեպք:

«Վերջին օրերին սոցիալական ցանցի կողմից սահմանափակվել է «Զվեզդա» հեռուստաալիքի, ՌԻԱ Նովոստի, Sputnik, Russia Today տեղեկատվական գործակալությունների, Lenta.ru, Gazeta.ru տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ հասանելիությունը», - նշել են Ռոսկոմնադզորից:

Գերատեսչությունից նշել են, որ այդ սահմանափակումներն արգելված են Դաշնային օրենքներով:-0-