Պուտին. Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել

12.04.2022, 14:24
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
Պուտին. Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել բոլոր գործընկերների հետ, ովքեր ունեն նման ցանկություն և չի պատրաստվում փակվել։

«Մենք չենք պատրաստվում մեկուսանալ։ Ժամանակակից աշխարհում ընդհանրապես անհնար է որևէ մեկին մեկուսացնել, Ռուսաստանի նման հսկայական երկրին հաստատ անհնար է։ Այդ պատճառով մենք շարունակելու ենք աշխատել մեր այն գործընկերների հետ, ովքեր ուզում են փոխգործակցել», – ասել է Պուտինը երեքշաբթի «Վոստոչնիյ» տիեզերական թռիչքների կայանում տիեզերական ոլորտի աշխատակիցների հետ շփման ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։–0–