ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. 87 տարեկանում մահացել է գրող–երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին։ Այս մասին
ՌԲԿ–ին է հայտնել նրա ներկայացուցիչ Օլեգ Ստաշկևիչը։
Նա չի նշել գրողի մահվան պատճառը։
Ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, երգիծաբանի մահվան մասին տեղեկացրել է Ալլա Պուգաչովան։
«Ահա և վերջ։ Հեռացար մեզնից։ Անդառնալի կորուստ։ Իմ ընկեր, դու անմոռանալի ես։ Միշտ իմ սրտում ես», – գրել է նա Instagram–ի իր էջում։
Ժվանեցկին 86 տարեկան էր։ Հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ դադարեցնում է հրապարակային ելույթները տարիքի պատճառով։ Բացի այդ, նա դժգոհում էր վատ ինքնազգացողությունից։–0–