Կայծակը հարվածել է Ռիոյում գտնվող Քրիստոսի արձանին. տեղացի լուսանկարչին հաջողվել է ցնցող կարդ ստանալ (ՖՈՏՈ)

11.02.2023, 23:06
Կայծակը հարվածել է Ռիոյում գտնվող Քրիստոսի արձանին. տեղացի լուսանկարչին հաջողվել է ցնցող կարդ ստանալ. ՖՈՏՈ
Կայծակը հարվածել է Ռիոյում գտնվող Քրիստոսի արձանին. տեղացի լուսանկարչին հաջողվել է ցնցող կարդ ստանալ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Վերջերս տեղի ունեցած ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է Բրազիլիայում գտնվող աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկին՝ Հիսուս Քրիստոսի արձանին, որը գտնվում է Կորկովադո լեռան վրա Ռիո դե Ժանեյրոյում:

Հազվագյուտ երևույթին ականատես է եղել տեղացի լուսանկարիչ Ֆերնանդո Բրագան, ով կարողացել է տեսախցիկով ֆիքսել բացառիկ պահն ու տեղադրել իր Instagram-ում։

«Երբեք մի հանձնվիր: Ես շատ անհաջող փորձեր եմ ունեցել որսալու Քրիստոսի արձանին հարվածող կայծակը: Շատ անձրևոտ օրեր անցան: Մի քանի անգամ ես մոտ էի, բայց այդպես էլ չէի հասնում Քրիստոսին: Հիմա հատուկ լուսանկար ունեմ ինձ համար ... Ահա այն ինձ համար աստվածային կայծակ է»,- իր տպավորություններով է կիսվել Ֆերնանդո Բրագան։

Ըստ տեղեկությունների՝ 38 մետրանոց հուշարձանը չի վնասվել։-0-

 - рис.1