Ճապոնիայի նախկին վարչապետը մահացել է մահափորձի հետևանքով

08.07.2022, 13:36
Ճապոնիայի նախկին վարչապետը մահացել է մահափորձի հետևանքով
Ճապոնիայի նախկին վարչապետը մահացել է մահափորձի հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն այսօր մահացել է իր նկատմամբ իրականացված մահափորձից հետո։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը, գրում է ՏԱՍՍ–ը։

Ճապոնիայի իշխող Լիբերալ–դեմոկրատական կուսակցության ներկայացուցչի տվյալներով, Աբեն մահացել է հիվանդանոցում։

 Հիշեցնենք, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի նկատմամբ մահափորձ է կատարվել Նարա քաղաքում, նրա ուղղությամբ կրակել են։

Աբեն ելույթ էր ունենում Ճապոնիայի կենտրոնական մասում գտնվող Նարա քաղաքում, հեռուստաալիքի լրագրողը լսել է երկու կրակոցին նմանվող ձայներ, ինչից հետո ժամը 11։30–ին (Երևանի ժամանակով 06։30) քաղաքական գործիչը կորցրել է գիտակցությունը։ 41–ամյա կրակողին ձերբակալել են։ Նշվում է, որ նա կրակել է Աբեի մեջքին հրացանից։–0–