Իրանի նախագահը զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr

20.05.2024, 09:01
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով
Իրանի նախագահը զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանի նախագահին ու արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են, հայտնում է Mehr իրանական գործակալությունը։

Նախագահ Էբրահիմ Ռաիսիին և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կիրակի օրը կործանվել է բեջանի խիտ անտառում։

Երկուշաբթի առավոտյան հայտարարվել է, որ կործանված ուղղաթիռի բոլոր ուղևորները մահացել են։

Ուղղաթիռի ուղևորները, այդ թվում՝ Էբրահիմ Ռաիսին, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը և մի քանի այլ անձինք զոհվել են վթարի հետևանքով։