Հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում
09.10.2023,
22:30
Այս խավարումը կոչվում է նաև «հրե օղակ»

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2023 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում, հայտնում է NASA-ն:
Այս խավարումը կոչվում է նաև «հրե օղակ»։ Այս անունը ծագում է նաև այն հանգամանքից, որ Լուսինը ներկայումս գտնվում է Երկրից ամենահեռու կետում և չափազանց փոքր է Արեգակն ամբողջությամբ փակելու համար: Այդ իսկ պատճառով նրա շուրջ գոյանում է կրակի յուրահատուկ օղակ։
Այս հազվագյուտ իրադարձության առավելագույն փուլը տեսանելի կլինի Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում: Ցավոք, Հայաստանի տարածքից հնարավոր չի լինի հետևել Արեգակի խավարմանը։ Ուղիղ եթերը կհեռարձակվի NASA-ի պաշտոնական կայքում տեղական ժամանակով 17:30-ին։
Խավարումը կտևի ընդամենը մի քանի րոպե, սակայն Նիկարագուաոյւմ և Կոստա Ռիկայում այն հնարավոր կլինի տեսնել ավելի քան հինգ րոպե:-0-