438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Հարյուրավոր մարդիկ են զոհվել Գազայի Ալ Ահլի հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով. Իսրայելը մեղադրում է «Իսլամական ջիհադին»

11:19
18 Հոկտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պաղեստինի առողջապահության նախարարությունը պնդում է, որ իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Ալ Ահլի հիվանդանոցի վրա։

Ինչպես հայտնում է BBC–ին, պաղեստինյան աղբյուրների տվյալներով՝ զոհվել է ավելի քան 500 մարդ։ Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ հիվանդանոցի ողբերգության պատճառը պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման հրթիռներն են:

BBC-ի Մերձավոր Արևելքի թղթակից Թոմ Բեյթմանը, վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնում է, որ հարյուրավոր ներքին տեղահանվածներ էին պատսպարվել հիվանդանոցի տարածքում:

Հարձակումից հետո դրսում, փլատակների տակ կան դիեր և ավերված մեքենաներ։

Բրիտանացի-պաղեստինցի վիրաբույժ, պրոֆեսոր Ղասսան Աբու Սիտան նշել է, որ հիվանդանոցում վիրահատություն էր կատարում, երբ տեղի է ունեցել ավիահարվածը:

Բժշկի խոսքով, հիվանդանոցի մի մասը հրդեհվել է։ Գազայի հատվածի պաշտոնյաներն արդեն մեղադրել են իսրայելական զինվորականներին ավիահարվածի համար և հայտնել առնվազն 500 մարդու մահվան մասին:

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտնել է, որ, իրենց տվյալներով, Ալ Ահլի հիվանդանոցն ավերվել է «Իսլամական ջիհադ» խմբավորման կողմից արձակված հրթիռի հետևանքով:

Բացի այդ, Իսրայելի պաշտպանության ուժերը հրապարակել են գծապատկեր, որը ցույց է տալիս ռադարի կողմից ֆիքսված հրթիռների հետագիծը, որոնք արձակվել են Գազայից։ Ալ Ահլի հիվանդանոցը, ըստ գծապատկերի, գտնվում է հետագծի տակ կամ մի փոքր այն կողմ։

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» կազմակերպությունը հերքել է մեղադրանքները։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ալ Ահլի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի մեղավորը «բարբարոս ահաբեկիչներն» են։

«Գազայում ահաբեկիչների հետ անցած հակամարտություններից մենք գիտենք, որ մեր ուղղությամբ արձակվող հրթիռների մոտ 33%-ը չեն հասնում իրենց թիրախին և ընկնում են Գազայում», - BBC-ին ասել է Իսրայելի վարչապետի խորհրդական Մարկ Ռեգևը:

Ալ Ահլի հիվանդանոցում պայթյունից հետո Պաղեստինի աջակիցները փողոցային ցույցեր են կազմակերպել տարածաշրջանի շատ երկրներում, ինչպես նաև Եվրոպայում։ Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալլա քաղաքի փողոցներ։

Թուրքիայում և Լիբանանում ևս հազարավոր մարդիկ ցույցեր են կազմակերպել Իսրայելի և ԱՄՆ դեսպանատների մոտ։ Անկարայում ոստիկանությունը ցուցարարներին ցրել է ջրցան մեքենաների միջոցով, Բեյրութում արցունքաբեր գազ է կիրառվել։
Թունիսում ցուցարարները հավաքվել են Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ։ Եվրոպական բազմաթիվ քաղաքներում ևս ցույցեր են կազմակերպել։–0–

Պաղեստինցի լրագրողը ֆիքսել է հիվանդանոցի վրա հարձակման պահը

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում
10:16
06 Նոյեմբերի 2023
Հզոր մագնիսական փոթորիկը հանկարծակի ծածկել է Երկիր մոլորակը
Հզոր մագնիսական փոթորիկը հանկարծակի ծածկել է Երկիրը։ Այս մասին են վկայում Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալները