Հարավային Կորեայում համոզված են, որ Կիմ Չեն Ընը շարունակում է ղեկավարել երկիրը

29.04.2020, 13:40
Հարավային Կորեայում համոզված են, որ Կիմ Չեն Ընը շարունակում է ղեկավարել երկիրը
Հարավային Կորեայում համոզված են, որ Կիմ Չեն Ընը շարունակում է ղեկավարել երկիրը

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Հարավային Կորեայի զինված ուժերի և ազգային հետախուզության ղեկավարները կարծում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, սովորականի պես, զբաղվում է պետական գործերով, չնայած նրա առողջական խնդիրների մասին լուրերին, հայտնում է «Ինտերֆաքս» -ը՝ հղում անելով «Yonhap» գործակալությանը:

«ԿԺԴՀ ղեկավարի առողջության վերաբերյալ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի որոշ օրենսդիրների հարցերին ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունը, աշխատակազմի միացյալ շտաբերը և հետախուզական մարմինը ասել են, որ իրենց գնահատականով, Կիմ Չեն Ընը, սովորականի պես, ղեկավարում է երկիրը», - մեջբերում է իր աղբյուրներին «Yonhap»-ը:

Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ները վերջերս հրապարակել էին նոր հաղորդագրություններ Կիմ Չեն Ընի գործունեության վերաբերյալ, օրինակ ՝ դիվանագիտական ​​նամակներ ուղարկելու և պատվավոր քաղաքացիներին նվերներ փոխանցելու մասին: Ընդ որում, ԶԼՄ-ներում Հյուսիսային Կորեայի առաջնորդի նոր լուսանկարներ չեն հայտնվել:

Загружается новость ... "Лево"
Կիմ Չեն Ընը վերջին անգամ հայտնվել է հասարակության մեջ՝ ապրիլի 11-ին, իշխող ԿԺԴՀ Աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի նիստում, որը հիմք է տվել նրա լուրջ հիվանդության կամ նույնիսկ մահվան մասին շահարկումներին: Այս լուրերը զարգացել են այն պատճառով, որ ապրիլի 15-ին իր կառավարման օրոք առաջին անգամ նա բաց է թողել ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան արարողությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ «բավականին ճշգրիտ պատկերացում ունի» Կիմ Չեն Ընի գործերի մասին, բայց հրաժարվել է մանրամասներ հայտնել: Պաշտոնական Սեուլը նույնպես պնդում էր, որ Հյուսիսային Կորեայում ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում: Կրեմլը միայն հայտարարեց, որ իրենք պաշտոնական տեղեկություն չունեն ԿԺԴՀ առաջնորդի առողջական վիճակի մասին:

Սակայն այս ամսվա սկզբին Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովի վերջին հանդիպման վերաբերյալ վերլուծական զեկույցում, Հարավային Կորեայի խորհրդարանի հետազոտական ​​ծառայությունները նշում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը, վերջերս ավելի ու ավելի մեծ ազդեցություն է ձեռք բերում Փհենյանում: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ նա կփոխարինի իր եղբորը, եթե հաստատվեն այն լուրերը, որ Կիմ Չեն Ընը գտնվում է վատ վիճակում:

Միաժամանակ, մի անգամ արդեն՝ 2014-ին Կիմ Չեն Ընը մեկ ամսից ավելի անհետացել էր հասարակության աչքից: Ինչից հետո, նա հայտնվեց ձեռնափայտով: Այնուհետև հարավկորեական հետախուզությունը հաղորդեց, որ նրա ոտնաթաթից բուշտ են հեռացրել: -0-