+8
Եղանակը Երևանում
Հայ

Կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել, այն կայուն է պատվաստանյութերի նկատմամբ

12:42
07 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՀԿ–ն հայտնել է կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին, որն առաջին անգամ մուտացիայի է ենթարկվել Կոլումբիայում։ Այն անվանել են «Մյու» (μ) կամ B.1.621, գրում է medikforum.ru–ն։

Մինչ այժմ ԱՀԿ–ն առանձնացրել էր կորոնավիրուսի չորս շտամ («ալֆա», «բետա», «լյամբդա», «դելտա»), որոնք «մտահոգություն են առաջացնում»։ 

«Կորոնավիրուսի նոր` «մյու» տարբերակը բնութագրվում է որպես «մուտացիաների ամբողջություն», և վաղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շտամը նույնքան կայուն է պատվաստանյութերի նկատմամբ, որքան Հարավային Աֆրիկայում առաջացած բետա տարբերակը», – գրում է Express հրատարակությունը (Մեծ Բրիտանիա)։

Загружается новость ... "Лево"

«Մյու» մուտացիան առաջին անգամ հայտնաբերվել է 2021թ.–ի հունվարին։ ԱՀԿ–ի տվյալներով, դրանից հետո ստացվել են Հարավային Ամերիկայում դեպքերի աճի և բռնկման եզակի տեղեկություններ։ «Մյու» շտամը սկսել է «ճամփորդել» Եվրոպայում։ Օրինակ Մեծ Բրիտանիայում այս պահին գրանցվել է վարակման 55 դեպք, և վարակման թիվը դանդաղ, բայց անշեղորեն աճում է։ «Մյու» տարբերակը Հարավային Ամերիկայից տարածվել է աշխարհի 39 երկրում, այդ թվում` ԱՄՆ–ում, որտեղ այսօր դրա պատճառով գրանցվում է հիվանդացածների կտրուկ աճ։

«Մյու» շտամի մուտացիաների քանակը թույլ է տալիս գիտնականներին եզրակացնել, որ այն կարող է նվազեցնել պատվաստանյութերի արդյունավետությունը։ Ավելին, ԱՀԿ–ի նախնական տվյալներն իսկապես գրանցել են այնպիսի նվազում, «ինչպիսին բետա տարբերակի դեպքում է»։

ԱՀԿ–ն հիշեցնում է, որ բոլոր վիրուսները ժամանակի ընթացքում ենթարկվում են մուտացիայի, այդ թվում` SARS-CoV-2–ը, որն առաջացնում է COVID-19–ը հիվանդությունը, սակայն այդ մուտացիաների մեծ մասը գրեթե չի ազդում վիրուսի փոխանցման արագության, ինչպես նաև պատվաստանյութերի նկատմամբ դրա կայունության վրա։ Միաժամանակ, պրակտիկան ցույց է տալիս, որ կորոնավիրուսի որոշ մուտացիոն տարբերակների վրա այս կանոնը չի տարածվում։ Մասնավորապես, կորոնավիրուսի դելտա տարբերակը, որն առավել տրանսմիսիոն (շարժահաղորդ) շտամերից մեկն է, առաջացրել է ինֆեկցիայի լայն տարածում այնպիսի երկներում, որոնք թվում էր, թե ի վիճակի են զսպել վիրուսի տարածումը վաղ արգելափակման և այլ միջոցների օգնությամբ։ 

Դեռևս վաղ է խոսել այն մասին, որ «մյու» շտամը կլինի դելտայից ավելի քիչ կամ ավելի շատ ագրեսիվ։ Բայց ԱՀԿ–ն մտահոգված է Կոլումբիայում և Էկվադորում «մյու» շտամի տարածման կապակցությամբ, այնտեղ հիվանդացությունն անշեղորեն ավելանում է։ Ձեռնպահ մնալով կանխատեսումներից` փորձագետները նշում են, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որոնք կօգնեն ավելի հստակ կողմնորոշվել նոր շտամի վնասակարության ներուժի հարցում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:06
09 Մարտի 2023
Վրաստանում հատուկջոկատայինները ցրեցին ցուցարարներին՝ օգտագործելով ջրցաններ և արցունքաբեր գազ (ՎԻԴԵՈ)
Վրաստանում հատուկջոկատայինները ցրեցին ցուցարարներին՝ օգտագործելով ջրցաններ և արցունքաբեր գազ. ՎԻԴԵՈ
15:34
23 Փետրվարի 2023
Անգլուհին ամուսնացել է իր վերմակի հետ
Անգլուհին ամուսնացել է իր վերմակի հետ։ Կնոջ խոսքով՝ ինքը առաջին հայացքից սիրահարվել է վերմակին
11:45
17 Փետրվարի 2023
Մոսկվայում վարորդին տուգանել են հայկական վարորդական վկայականով վարելու համար
Մոսկվայում վարորդը տուգանվել է հայկական վարորդական վկայականով վարելու համար
21:15
13 Փետրվարի 2023
Օգտագործված արհեստական թարթիչներ, բիկինիներ. թուրք կամավորները դժգոհում են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունից (ՎԻԴԵՈ)
Օգտագործված արհեստական թարթիչներ, բիկինիներ. թուրք կամավորները դժգոհում են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունից. ՎԻԴԵՈ
15:08
13 Փետրվարի 2023
Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին (ՖՈՏՈ)
Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին. ՖՈՏՈ
12:05
13 Փետրվարի 2023
Երկրաշարժի 7–րդ օրը Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ–ի փրկարարները երկու աղջնակ են դուրս բերել փլատակների տակից
Հրաշք է տեղի ունեցել. երկրաշարժի 7–րդ օրը Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ–ի փրկարարները երկու աղջնակ են դուրս բերել փլատակների տակից
23:06
11 Փետրվարի 2023
Կայծակը հարվածել է Ռիոյում գտնվող Քրիստոսի արձանին. տեղացի լուսանկարչին հաջողվել է ցնցող կարդ ստանալ (ՖՈՏՈ)
Կայծակը հարվածել է Ռիոյում գտնվող Քրիստոսի արձանին. տեղացի լուսանկարչին հաջողվել է ցնցող կարդ ստանալ. ՖՈՏՈ
12:41
10 Փետրվարի 2023
Նույնիսկ պատուհանները չեն վնասվել. փորձագետները զարմացել են, թե ինչպես է Թուրքիայում շենքը թեքվել երկրաշարժի հետևանքով (ՎԻԴԵՈ)
Փորձագետներին զարմացրել է, թե ինչպես է Թուրքիայում շենքը թեքվել երկրաշարժի հետևանքով. ՎԻԴԵՈ
11:18
10 Փետրվարի 2023
Հայ փրկարարները Թուրքիայում փլատակների տակից ողջ երեխա են դուրս հանել
Հայ փրկարարները Թուրքիայում փլատակների տակից ողջ երեխա են դուրս հանել
23:48
09 Փետրվարի 2023
Հայ փրկարարներին այսօր հաջողվել է փրկել երեք մարդու փլատակների տակից Սիրիայի Հալեպում (ՎԻԴԵՈ)
Հայ փրկարարներին այսօր հաջողվել է փրկել երեք մարդու փլատակների տակից Սիրիայի Հալեպում. ՎԻԴԵՈ
19:09
09 Փետրվարի 2023
Ինչպես են հայ փրկարարները որոնողական աշխատանքներ իրականացնում Թուրքիայում. Կարո Փալյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ինչպես են հայ փրկարարները որոնողական աշխատանքներ իրականացնում Թուրքիայում. Կարո Փալյանը տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
16:08
09 Փետրվարի 2023
Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Թուրքիայի և Սիրիայի աղետի գոտում (ՖՈՏՈ)
Աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով. ՖՈՏՈ