422.58
4.25
391.97
+14
Եղանակը Երևանում
Հայ

Չինաստանում սկսել են արտադրել կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը

12:07
17 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Չինաստանի Չժեզցյան նահանգի Թայչժոու քաղաքում սկսվել է մահացու կորոնավիրուսի առաջին հնարավոր դեղամիջոցի արտադրությունը։

Այս մասին հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով Baijiahao ինտերնետ հարթակին, որն էլ իր հերթին հղում է անում քաղաքի իշխանություններին։

Խոսքը Favipiravir դեղամիջոցի մասին է, որը չիներեն ստացել է 法维拉韦 անվանումը («Ֆավեյլավեյ»)։

Դեղամիջոցն արտադրող ընկերությունը ստացել է պաշտոնական հավանություն անհրաժեշտ վերահսկող մարմիններից։ Նշվում է, որ այն կարող է դառնալ առաջին դեղամիջոցը, որը կօգնի կորոնավիրուսի դեպքում։

Փետրվարի սկզբին ԱՀԿ–ի` արտակարգ ծրագրերի գծով գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը նշել էր, որ հիմա աշխարհում չկա գործուն դեղամիջոց չինական կորոնավիրուսի դեմ։ Մասնագետի խոսքով, ՄԻԱՎ–ի կամ կորոնավիրուսի նախկին տեսակների համար օգտագործվող դեղերի արդյունավետությունը նոր վիրուսի դեպքում ապացուցված չէ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Չինաստանում փորձարկում են «Տրիազավիրին» ռուսական արտադրության դեղամիջոցը։ Այն վաճառքի է հանվել ռուսական դեղատներում 2014թ.–ին։ Vademecum դեղագործական ոլորտը լուսաբանող ամսագրի տվյալներով, դեղամիջոցն արդյունավետ է գրիպի վիրուսի 15 շտամերի դեմ։

Վերջին տվյալներով, Չինաստանում կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց թիվը գերազանցել է 69,2 հազարը, մահացել է 1670 մարդ։ Կորոնավիրուսի բռնկումն առաջին անգամ գրանցվել է Չինաստանի Ուհան քաղաքում 2019թ.–ի դեկտեմբերի վերջին։ Չինաստանից բացի, հիվանդացության դեպքեր են գրանցվել ավելի քան 20 երկրներում։ ԱՀԿ–ն արդեն նշել է, որ կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ դրություն է։ Մասնագետները չեն բացառում, որ վիրուսի բռնկումը կարող է վերածվել լայնամասշտաբ համաճարակի։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:41
29 Մարտի 2024
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
12:54
26 Մարտի 2024
ԱՄՆ-ում 3 կիլոմետրանոց կամուրջ է փլուզվել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են 3 կիլոմետրանոց կամրջի փլուզման կադրերը․ ՎԻԴԵՈ
12:19
25 Մարտի 2024
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
12:22
22 Մարտի 2024
Տեխասի և Մեքսիկայի սահմանին հարյուրավոր միգրանտներ ճեղքել են սահմանային պատն ու փորձել մուտք գործել ԱՄՆ (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես են միգրանտներն օգնություն կանչում և վազում դեպի սահմանային դարպասը․ ՎԻԴԵՈ
10:35
18 Մարտի 2024
Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ ձայների 87,34%–ով
Վլադիմիր Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,34%-ը քվեաթերթիկների 98%-ի մշակման արդյունքներով
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել