ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ որոշել է հեռանալ Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոններից, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
Նա հայտարարել է, որ մտադիր է գլխավորել Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու Պահպանողական կուսակցությունը մինչև նոր ընտրությունները։
Քաղաքական գործիչը խոստացել է, որ բրիտանական կառավարությունը շարունակելու է աջակցել Ուկրաինային իր հրաժարականից հետո «այնքան երկար, որքան կպահանջվի»։–0–