ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է հատկացնել մինչև 500 մլն դոլար աֆղան փախստականներին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին երկուշաբթի օրը ամերիկյան առաջնորդի ուղարկած ծանուցման մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Загружается новость ... "Лево"
Ինչպես նշվում է փաստաթղթում, որի տեքստը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, խոսքը փախստականներին և բռնի տեղահանվածներին շտապ օգնություն տրամադրելու պետական ֆոնդի գծով ծախսերի մասին է:
Հուշագրի մեջ պարզաբանվում է, որ այդ միջոցները կտրամադրվեն «Աֆղանստանում տիրող իրավիճակի» հետ կապված, այդ թվում ՝ ԱՄՆ -ի հատուկ ներգաղթի վիզաների համար դիմած այդ երկրի քաղաքացիների կարիքների բավարարման նպատակով:
Ավելի վաղ հուլիսին, Բայդենը թույլատրել էր մինչև 100 մլն դոլար հատկացնել Աֆղանստանից այդ երկրի այն քաղաքացիների տարհանման համար, ովքեր տարբեր օգնություն էին ցուցաբերում ամերիկյան զորքերին:
«Թալիբան» շարժման գրոհայինները (արգելված են ՌԴ-ում) օգոստոսի 15 -ին առանց կռվի մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում ամբողջական վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ հրաժարական է տվել արյունահեղությունը կանխելու համար և լքել է երկիրը: Արևմտյան երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին և դեսպանատների աշխատակիցներին: -0-