Բայդենն աջակցել է Քամալա Հարիսի թեկնածությանը ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու համար

21.07.2024, 22:59
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աջակցել է Քամալա Հարիսի թեկնածությանը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու համար
Բայդենն աջակցել է Քամալա Հարիսի թեկնածությանը ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աջակցել է Քամալա Հարիսի թեկնածությանը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու համար։

«Ուզում եմ աջակցությունս հայտնել և հավանություն տալ Քամալայի (Հարիս, խմբ․) թեկնածությանը, ով այս տարի կառաջադրվի մեր կուսակցության կողմից։ Դեմոկրատներ, եկել է ժամանակը միավորվել և հաղթել Թրամփին։ Եկեք անենք դա», – գրել է Բայդենը Х–ի իր միկրոբլոգում։

Այսօր ավելի վաղը Բայդենը հայտարարել է, որ լքում է նախագահական մրցապայքարը։