Բեռլինի օպերայի հայտնի երգչուհին պայքարում է COVID-19-ի պատվաստանյութից հետո առաջացած լուրջ ախտանիշերի դեմ (ՖՈՏՈ)

14.09.2021, 10:15
Բեռլինի օպերայի հայտնի երգչուհին պայքարում է COVID-19-ի պատվաստանյութից հետո առաջացած լուրջ ախտանիշերի դեմ.ՖՈՏՈ
Բեռլինի օպերայի հայտնի երգչուհին պայքարում է COVID-19-ի պատվաստանյութից հետո առաջացած լուրջ ախտանիշերի դեմ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բեռլինի օպերայի երգչուհի Բետինա Ռանչը հայտնել է, որ այժմ պայքարում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կողմնակի լուրջ ազդեցությունների դեմ:

Այս մասին հայտնում է Berliner Zeitung-ը։

Ռանչը ստիպված է եղել չեղարկել բոլոր ելույթները: Նրա մոտ ախտորոշվել է ատաքսիա (շարժումների կոորդինացման խախտում) և «դիմայհն նյարդի թեթև կաթված»։ Երգչուհին նշում է, որ պարեզը լոկալիզացված է դեմքի վերին հատվածում, ինչն ազդում է պրոֆեսիոնալ երգեցողության վրա։

Օպերային երգչուհին պատվաստվել է առնվազն չորս շաբաթ առաջ: Նա իր վիճակի մասին մանրամասներ է հայտնել սոցիալական ցանցերի էջերում, որտեղ Biontech պատվաստանյութը նշված է հեշթեգով:

Բենիտան պետք է այս օրերին լիներ Դյուսելդորֆում և ցանկանում էր «մեծ ուրախությամբ և եռանդով սկսել նոր համերգաշրջանը» (նշում է երգչուհին Instagram-ի և Facebook-ի իր էջերում)։

«Պատվաստման շատ ծանր և երկարատև կողմնակի ազդեցությունների պատճառով հիմա չեմ կարող բեմ վերադառնալ։ Շատ եմ ափսոսում և անչափ տխուր եմ ստեղծված իրավիճակի համար»,-գրել է նա:

Երգչուհու խոսքով, պատվաստման օրը նա իրեն շատ լավ է զգացել: Հաջորդ օրը նույնպես լավ է եղել և փորձել է զբաղվել առօրյա գործերով, մի փոքր երգել, քանի որ մի քանի օրից պետք է սկսեր համերգաշրջանը:

«Սակայն անմիջապես գլխացավ ունեցա, սկսեցի մրսել և գլխապտույտ զգացի, նաև փոփոխություններ նկատեցի երգիս և ձայնիս մեջ: Ձայնս «խռպոտ էր», թույլ, ասես արգելափակված լիներ։ Երբ վիճակս չկարգավորվեց, խորհրդակցեցի երգեցողության ոլորտում հայտնի պրոֆեսորի հետ, ով, ի ուրախություն ինձ, ախտորոշեց, որ ձայնալարերս ամբողջովին առողջ են։ Քանի որ ձեռքերս, ոտքերս, հոդերս սկսեցին ավելի շատ ցավել, և ես զգում էի, որ գլխումս ինչ-որ բան այնպես չէ, կարծես մթագնած լիներ, ես այս ամենի ուսումնասիրությունը փոխանցեցի նյարդաբաններին »,-գրել է օպերային երգչուհին:

Ռանչը նշում է, որ հիմա բուժվում է, և բժիշկները վստահեցնում են, որ այդ ախտանիշերը ժամանակավոր են։-0-