Աշխարհում հայտնաբերվել են կապկի ջրծաղկով վարակման առաջին դեպքերը

20.05.2022, 15:49
Աշխարհում հայտնաբերվել են կապկի ջրծաղկով վարակման առաջին դեպքերը, հայտարարվել է սանիտարական տագնապի ռեժիմ
Աշխարհում հայտնաբերվել են կապկի ջրծաղկով վարակման առաջին դեպքերը
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Կանադայի և Ավստրալիայի իշխանությունները հայտնել են բնակչության շրջանում կապկի ջրծաղկի վարակման առաջին դեպքերի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նոր Հարավային Ուելսի Առողջապահության նախարարությունը հայտնաբերել է կապկի ջրծաղկի հավանական դեպք վերջերս Եվրոպայից վերադարձած քաղաքացու մոտ», – նշվում է ավստրալական նահանգի գերատեսչության պաշտոնական կայքում։

Նշվում է նաև, որ խոսքը 40 տարեկան տղամարդու մասին է, ով դիմել է հիվանդանոց ճամփորդությունից մի քանի օր հետո։

Կանադայում վարակման առաջին դեպքերը հայտնաբերվել են Քվեբեկում։

«Այսօր երեկոյան (հինգշաբթի, խմբգր.) Քվեբեկ նահանգն իրազեկվեց այն մասին, որ ազգային միկրոկենսաբանական լաբորատորիաում երկու նմուշից ստացվել է կապկի ջրծաղկի դրական արդյունք։ Սա Կանադայում հաստատված առաջին երկու դեպքերն են», – նշվում է Կանադայի կառավարության կայքում։

Հիվանդներից մեկը Կանադա այցելած ԱՄՆ քաղաքացի է։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալությունը (UKHSA) հայտնել է, որ կապկի ջրծաղկով պացիենտների ընդհանուր թիվը երկրում հասել է ինի։ Իսպանիայի առողջապահության նախարարությունը և տեղական իշխանությունները հայտարարել են սանիտարական տագնապի ռեժիմ Մադրիդում վարակման ութ դեպքերի հայտնաբերումից հետո, հայտնում են տեղական ԶԼՄ–ները։

Բացի Շվեդիայից, հինգշաբթի հիվանդության առաջին դեպքն է գրանցվել Իտալիայում։

Կապկի ջրծաղիկը հազվադեպ վիրուսային ինֆեկցիա է, որը փոխանցվում է մարդուց մարդուն։ Այն սովորաբար թեթև ընթացք է ունենում, և մարդկանց մեծամասնությունն առողջանում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում հնարավոր են բարդություններ։–0–