Անդրկովկասում բարձր են իրավիճակի սրման ռիսկերը. Պուտին

21.12.2020, 15:29
Անդրկովկասում բարձր են իրավիճակի սրման ռիսկերը. Պուտին
Անդրկովկասում բարձր են իրավիճակի սրման ռիսկերը. Պուտին
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և աշխարհի մի շարք այլ տարածաշրջաննեում պահպանվում են իրավիճակի սրման ռիսկերը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Մենք տեսնում ենք, որ ռազմաքաղաքական իրավիճակն աշխարհում մնում է բարդ, բարձր են սրման ռիսկերն Անդրկովկասում, Մերձավոր

Արևելքում, Աֆրիկայում, աշխարհի այլ տարածաշրջաններում», – ասել է ՌԴ նախագահը։

Նա ուշադրություն է դարձրել նաև ՆԱՏՕ–ի բլոկի չդադարող ռազմական ակտիվությանը։–0–