Ադրբեջանը փակում է ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ
18.12.2020,
21:32
Ադրբեջանը փակում է ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը կփակի ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ մինչև 2021թ.–ի մարտի 1–ը երկու երկրներում կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացման պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը։
«Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի կտրուկ աճի, ինչպես նաև մեր երկրում կարանտինային խիստ միջոցառումների ներդրման կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության (Դաղստանի Հանրապետություն) և Ադրբեջանի Հանրապետության միջև ցամաքային պետական սահմանը քաղաքացիների անցնման համար կփակվի մինչև 2021թ.–ի մարտի 1–ը», – նշել են դեսպանատնից։
Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր` կորոնավիրուսով վարակվել է 195 422 մարդ։
Ռուսաստանում, կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 791 220 դեպք, առողջացել է 2 228 633 մարդ, մահացել է 49 762 մարդ։–0–
Загружается новость ... "Лево"