570.01
6.56
482.32
+27
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանագետ Էլիբեգովան Ադրբեջանում ներքին սոցիալական լարվածության աճ է կանխատեսում և նշում պատճառները

22:35
29 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանում ներքին սոցիալական լարվածությունը դեռ առջևում է, կարծում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

«Առաջին խնդիրը սկսվելու ա փախստականների վերադարձից (Ղարաբաղ, խմբգր.)։ Պաշտոնական դիրքորոշումը հետևյալն ա՝ ով հետ չգնաց, զրկվելու ա փախստականի կարգավիճակից ու բոլոր արտոնություններից, իսկ իրենց տները արդեն խոստացել են շեհիդների ընտանիքներին», – գրել է նա Facebook–յան իր էջում։

Քաղաքագետի խոսքով, փախստականները չունեն մոտիվացիա վերադառնալու ռազմական գոտի Բաքվի քիչ թե շատ ինտեգրված կյանքից հետո։

«Շատերը արդեն երկրորդ, երրորդ սերունդ ապրում են, աշխատում են, երեխաները գնում են դպրոց։ Ու վախենում են կոմֆորտ զոնան լքել ու գնալ ապրելու մի օտար վայր, որի հետ որևէ կապ արդեն չունեն։ Հետն էլ անվտանգության լուրջ խնդիրներով», – գրում է Էլիբեգովան։

Նրա խոսքով, փախստականներին ամեն կերպ սուբսիդավորելու են, որ պահեն առաջնագծում։

«Դա առաջացնելու ա դժգոհություն միջին վիճակագրական ադրբեջանցիների մոտ, որոնք առանց այդ էլ առանձնապես ոչինչ չստացան հաղթանակից հոգեբանական բավարարվածությունից բացի, մի բան էլ դեռ տարիներ շարունակ իրենց գրպանից շարունակելու են պահել փախստականներին ու ենթակառուցվածքի վերականգնման ծախսերի բեռը պետության վրա է լինելու», – նշում է փորձագետը։

Նրա խոսքով, չնայած, որ Ադրբեջանը արդեն բանակցում է տարբեր երկրների մասնավոր ընկերությունների հետ, բարեգործությամբ ոչ ոք զբաղվել պատրաստ չի, իրենց պետք են պետական գարանտիաներ օկուպացված շրջաններում ներդրումներ անելու համար։

«Ադրբեջանցի հարկատուն այդ բեռը կզգա էյֆորիան անցնելուց հետո։ Այսինքն, կամ Ադրբեջանը քամելու է իր տնտեսությունը, որ զրոյից վերակառուցի ռազմական գոտին, կամ կիսատ-պռատ մինիմալ պայմաններ ա ստեղծելու բնակեցվողների համար ու ուժով փորձի պահել իրենց, որ չարտագաղթեն։ Մենք այս մասով շատ անելիք ունենք, բայց առաջին հերթին պետք ա ցանկություն ու պետական ինստիտուտներ, որոնք կգործեն», – կարծում է Էլիբեգովան։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:07
27 Հուլիսի 2021
Չինաստանում ավազամրրիկը ծածկում է ամբողջ քաղաքը. ՑՆՑՈՂ ԿԱԴՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Չինաստանում ավազամրրիկը ծածկում է ամբողջ քաղաքը. ՑՆՑՈՂ ԿԱԴՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:00
22 Հուլիսի 2021
ԱՄՆ–ում առաջին անգամ ամբողջովին արհեստական սիրտ է փոխպատվաստվել
ԱՄՆ–ում առաջին անգամ ամբողջովին արհեստական սիրտ է փոխպատվաստվել
12:35
21 Հուլիսի 2021
11 րոպե տիեզերքում. Ջեֆ Բեզոսը կադրեր է հրապարակել New Shepard կապսուլից (ՎԻԴԵՈ)
11 րոպե տիեզերքում. Ջեֆ Բեզոսը կադրեր է հրապարակել New Shepard կապսուլից.ՎԻԴԵՈ
15:29
19 Հուլիսի 2021
ՌԴ անձնագիրը հուլիսի 1–ից ձևակերպվելու է 5 օրում
ՌԴ անձնագիրը հուլիսի 1–ից ձևակերպվելու է 5 օրում
21:05
18 Հուլիսի 2021
Հալեպը հրթիռակոծվել է
Հալեպն այսօր հրթիռների թիրախ է դարձել
11:42
13 Հուլիսի 2021
Տիեզերական վազք. գործարար Բրենսոնը թռչել է տիեզերք, Բեզոսը հաջորդն է (ՎԻԴԵՈ)
Ինչպես է գործարար Բրենսոնը թռչում տիեզերք. կադրեր տիեզերանավից.ՎԻԴԵՈ
14:27
12 Հուլիսի 2021
Ստամբուլում երիտասարդները պարեր են կազմակերպել հայկական եկեղեցու պատի վրա (ՎԻԴԵՈ)
Խաչի ֆոնին պարող տղամարդկանց տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում.ՎԻԴԵՈ
18:21
05 Հուլիսի 2021
Սոչիում արտակարգ դրություն է, ջրի տակ են անցել փողոցներ, մեքենաներ (ՎԻԴԵՈ)
Սոչիում արտակարգ դրություն է, ջրի տակ են անցել փողոցներ, մեքենաներ.ՎԻԴԵՈ
13:04
30 Հունիսի 2021
Տրանսգենդեր կինն առաջին անգամ հաղթել է ԱՄՆ–ում կազմակերպված գեղեցկության մրցույթում (ՖՈՏՈ)
Տրանսգենդեր կինն առաջին անգամ հաղթել է ԱՄՆ–ում կազմակերպված գեղեցկության մրցույթում.ՖՈՏՈ
13:39
29 Հունիսի 2021
Ցնցող ժայթքում. տեսախցիկը ֆիքսել է Կոստա Ռիկայի խոշորագույն հրաբուխներից մեկի տպավորիչ ժայթքումը (ՎԻԴԵՈ)1
Ցնցող ժայթքում. տեսախցիկը ֆիքսել է Կոստա Ռիկայի խոշորագույն հրաբուխներից մեկի տպավորիչ ժայթքումը ՎԻԴԵՈ
19:41
28 Հունիսի 2021
Մոսկվայում տեղատարափ անձրևներ են, ողողվել են մետրոյի կայարաններ և ճանապարհներ (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում տեղատարափ անձրևներ են, ողողվել են մետրոյի կայարաններ և ճանապարհներ.ՎԻԴԵՈ
13:15
12 Մայիսի 2021
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 35 պաղեստինցի
Իսրայելական բանակի գիշերային հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ։ Զոհերի թվում 12 երեխա է և 1 կին