ԱՄՆ–ում McDonald's–ի հաճախորդին մարիխուանայով թեյ են մատուցել

10.11.2019, 15:25
ԱՄՆ–ում McDonald's–ի հաճախորդին մարիխուանայով թեյ են մատուցել:
ԱՄՆ–ում McDonald's–ի հաճախորդին մարիխուանայով թեյ են մատուցել

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում 24–ամյա տղամարդուն McDonald's–ում կանաչ թեյի մեջ մարիխուանա են լցրել, հաղորդում է korrespondent.net–ը` հղում անելով Fox News–ին։ 

Երիտասարդի խոսքով, թեյը խմելուց հետո տղամարդը զգացել է, թե ինչպես է «թռչում օդապարուկով»։ 

Տղամարդը պատվիրել է McNuggets, կրկնակի չիզբուրգեր և քաղցր թեյ` սառույցով և կիտրոնի հավելյալ բաժնով (extra lemon)։ Տղամարդը կարծում է, որ McDonald's–ի աշխատակիցները «extra lemon» արտահայտությունը սխալ են ընկալել` ենթադրելով, որ դա թմրանյութի փողոցային անվանումն է։ 

Նա նաև նշել է, որ թեյի բաժակի մեջ գտել է մարիխուանայի երեք փաթեթ, սակայն միանգամից չի հասկացել, որ դա թմրանյութ է, քանի որ մինչ այդ տղամարդը երբեք չի օգտագործել մարիխուանա և ծանոթ չի եղել թմրանյութի համին։

Տղամարդը խուճապահար հորը։ Հիմա գործով զբաղվում է ոստիկանությոնը։ 

«Մեր առաջնահերթությունը միշտ եղել և մնում է մեր հաճախորդների անվտանգությունն ու բարեկեցությունը։ Մենք համագործակցում ենք իրավապահ մարմինների հետ այս հայցի հիմնավոր լինելու հարցում», – նշել են McDonald's–ից։–0–