Ռուսական «Մագնիտ» խանութների ցանցը հայ կգլխավորի

16.02.2018, 16:58
«Մագնիտ» խանութների ցանցը հայ կգլխավորի:
Ռուսական «Մագնիտ» խանութների ցանցը հայ կգլխավորի

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. ՎՏԲ-ն ձեռք է բերել «Մագնիտ» խանութների ցանցի բաժնետոմսերի 29,1 տոկոսը: Գործարքի գինը կազմել է 138 մլրդ ռուբլի: Ինչպես հայտնում է «Российская газета»-ն, հիմա գործարքը պետք է հաստատեն իշխանական մարմինները։

Երբ դա տեղի կունենա, ՎՏԲ խումբը կդառնա «Մագնիտի» խոշորագույն բաժնետերը: Գործարքը կնքվել է Սոչիում անցկացվող համաժողովի շրջանակում:

Загружается новость ... "Лево"

«Ցանցի հիմնադիր ու գործարար Սերգեյ Գալիցկուն մնացել է բաժնետոմսերի 3 տոկոսը, նա կմնա մինորիտար փաթեթի սեփականատեր: Նրա փոխարեն ընկերությունը կգլխավորի Խաչատուր Փոմբուխչյանը», - հայնում է պարբերականը:

Գալիցկին նախատեսում է ազատ ժամանակը տրամադրել «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբին ու մանկապատանեկան ֆուտբոլի զարգազմանը:

ՎՏԲ խումբը նախատեսում էլ խանութների ցանցը բարձրացնել զարգացման` որակապես նոր մակարդակի վրա:-0-