Հայազգի երեք գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց Forbes–ի վարկանիշում

07.03.2018, 11:33
Աշխարհի ամենահարուստ մարդկանց նոր վարկանիշում են հայտնվել երեք հայազգի գործարար:
Հայազգի երեք գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց Forbes–ի վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Forbes ամերիկյան ամսագիրը հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա 32–րդ համաշխարհային վարկանիշը։

Загружается новость ... "Лево"

Աշխարհի ամենահարուստ մարդկանց նոր վարկանիշում են հայտնվել երեք հայազգի գործարար` Սամվել Կարապետյանը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) և Էդուարդո Էռնեկյանը։

Ըստ Forbes–ի, հայազգի ամենահարուստ գործարարը ՌԴ–ում գործող մանրածախ առևտրի խոշորագույն ցանցի` «Մագնիտ»–ի հիմնադիր Սերգեյ Գալիցկին է (Հարությունյան)։ Վարկանիշում նա զբաղեցնում է 550–րդ տեղը։ Forbes–ը Գալիցկիի ունեցվածքը գնահատում է 4 մլրդ դոլար։

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը զբաղեցրել է վարկանիշի 606–րդ տեղը։ Forbes–ը Կարապետյանի ունեցվածքը գնահատել է 3,7 մլրդ դոլար։

Загружается новость ... "Право"

Վարկանիշի 887–րդ տեղում է արգենտինահայ գործարար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը։ Forbes–ը Էռնեկյանի ունեցվածքը գնահատում է 2,7 մլրդ դոլար։

Forbes–ի վարկանիշը գլխավորել է Amazon–ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը (112 մլրդ դոլար), երկրորդ տեղում է Բիլ Գեյթսը (90 մլրդ դոլար), երրորդը Ուորեն Բաֆեթն է (84 մլրդ դոլար)։

2017 թ.–ի արդյունքում աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց ընդհանուր ունեցվածքը կազմել է 1,2 տրիլիոն դոլար։ Առաջին քսանյակին է պատկանում աշխարհի բոլոր 2208 միլիարդատերերի համախառն ունեցվածքի 13%–ը։–0–