Գրետա Թունբերգը՝ Վրաստանում ընդդիմության բողոքի ցույցերին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
04.11.2024,
21:07
Վրաստանում ընդդիմության բողոքի ցույցերին է մասնակցել հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վրացական ընդդիմությունը բողոքի ցույց է իրականացրել Թբիլիսիում։ Ռուսթավելի պողոտայում հավաքվել են հազարավոր մարդիկ՝ ԵՄ-ի և Վրաստանի դրոշները ձեռքին։ Նրանց մեջ է նաև շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, գրում է Ura.ru-ն։
Նա հայտարարել է, որ եկել է «վրաց ժողովրդի հետ միասին պաշտպանելու ժողովրդավարությունը»։
Բեմում ելույթ են ունենում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, ովքեր իշխանություններին կոչ են անում լրացուցիչ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
Կարդացեք նաև՝ «Թբիլիսիում սկսվել է ընտրությունների արդյունքների դեմ ցույցը»