ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին

11.12.2019, 18:35
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երբ ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի անշարժ գույքի գործակալության աշխատողներին երեկույթի ժամանակ կարմիր ծրարներ բաժանեցին, նրանք չգիտեին ինչ ակնկալել:

St. John Properties ընկերության 198 աշխատակից անսպասելի բոնուսներ ստացան, որոնց ընդհանուր գումարը կազմում էր 10 մլն ԱՄՆ դոլլար, այս մասին հայտնում է cnn.com-ը:

Ընկերությունը 14 տարիների ընթացքում կրկնապատկել է իր աշխատանքային տարածքը` հասնելով 20 մլն քառակուսի մղոնի (32.186.880 կմ): Ընկերության տնօրինությունը որոշել է գումարի միջոցով շնորհակալություն հայտնել աշխատակիցներին` այդ նպատակին հասնելու համար:

Գումարի չափը պայմանավորված է եղել աշխատակցի` ընկերությունում աշխատելու ստաժից: Ամենաքիչը ստացել է նորեկը`100$, իսկ ամենամեծ բոնուսը կազմել է 270.000$:-0-