ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին, հաղորդում է BBC հեռուստաընկերությունը:
Երեքշաբթի գիշերը ոստիկանության աշխատակիցները ցանկացել են ձերբակալել ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող մի վարորդի, ով փախուստի է դիմել: Փախուստի դիմած կասկածյալին օգնել է բռնել մեկ այլ վարորդ, ազգությամբ հայ Նարեկ Նաջարյանը, ով իր մեքենայով արգելափակել է կասկածյալի ճանապարհը:
«Նա դուրս պրծավ այս կողմից և հարվածեց: Այնպես, որ ես որոշեցի մեքենան հետ շրջել և նկատեցի, որ նա մի տեսակ արգելափակվել է, այնպես որ որոշեցի ուղղակի ծուղակի մեջ գցել նրան», - պարզաբանել է Նաջարյանը: -0-