440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով

16:02
29 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։ Այն անդադար եթեր է հեռարձակվել 2007 թ.–ից և ներկայացրել է ընտանիքի առօրյան ու տոնական օրերը։ Սակայն հիմա շոուն կդադարի, և հայտնի չէ, թե երբ կրկին կցուցադրվի։

Ինչպես հաղորդում է kp.ru–ն, հղում անելով TMZ.com–ին, նոր սերիաների նկարահանումները դադարեցվել են։ Պատճառը Քիմի ամուսնու` Քանյե Ուեսթի հիվանդությունն է, ով հոսպիտալացվել է «հոգեկան խանգարում» ախտորոշմամբ։

Քանյե Ուեսթին հյուծվածության են հասցրել Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ գիշերային մղձավանջները>>

Աստղային ընտանիքը դադարել է նկարահանվել ռեալիթի շոում դեռ հոկտեմբերի 3–ից, երբ Փարիզի հյուրանոցներից մեկում հարձակում էր կազմակերպվել Քիմի նկատմամբ։ Այս ընթացքում եթեր էին հեռարձակվում նախօրոք նկարահանված հին սերիաները։ Եվ հիմա, երբ Քանյեն հայտնվել է հիվանդանոցում, նրա կինն ընդհանրապես ցանկություն չունի իր կյանքը ներկայացնելու հանրությանը։ Ենթադրվում է, որ նկարահանումները չեն վերսկսվի մինչև տարեվերջ, իսկ, միգուցե, դրանց դադարը շատ ավելի երկար տևի։

Քիմ Քարդաշյանը երեխաների հետ տեղափոխվել է մոր մոտ>>
 
Հիմա Քանյե Ուեսթը գտնվում է Կալիֆոռնիայի համալսարանին կից գործող Ռոնալդ Ռեյգանի անվան բժշկական կենտրոնում։ Նա շատ ավելի վատ վիճակում է, քան ենթադրվում էր ավելի վաղ։ Պաշտոնական տվյալներով, ռեփերը հոսպիտալացվել է գերհոգնածության և նյարդային հյուծվածության հետևանքով։ Սակայն ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել է պարանոյա, որը շարունակում է խորանալ։ Քանյեն կասկածամտությամբ է վերաբերվում հիվանդանոցի սպասարկող անձնակազմին և նույնիսկ թույլ չի տալիս բժիշկներին դիպչել իրեն։ Ենթադրվում էր, որ նրան թույլ կտան տանը անցկացնել տոները` Գովաբանության օրը, սակայն նրա վիճակն այնքան վատ է եղել, որ բժիշկները ստիպված էին նրան պահել հիվանդանոցում` վերահսկողության տակ։ Աղբյուրների խոսքերով, Քիմն անընդհատ տեսակցում է ամուսնուն և իրեն պահում է օրինակելի կնոջ նման։

Քանյեն հոսպիտալացվել էր նախորդ շաբաթ նյարդային խանգարման հետևանքով։ Նա հարձակվել էր մարզասրահի սպասարկող անձնակազմի վրա, և Ուեսթի հոգեբույժ Մայքլ Ֆարզամը բուժօգնություն էր կանչել։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում