Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել (ՎԻԴԵՈ)

03.12.2019, 17:00
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել. ՎԻԴԵՈ
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Նովի Ուրենգո քաղաքում դեպք է պատահել, որը հավասարազոր է հրաշքի։

Ինչպես հայտնում է vesti-yamal.ru–ն, նոյեմբերի 30-ի առավոտյան քաղաքի Լենինգրադյան պողոտայի № 8 շենքի բնակարաններից մեկի պատուհանից յոթամյա մի աղջիկ է ընկել: Նա մայրիկին է սպասելիս եղել և ըստ երևույթի չի կարողացել իրեն պահել պատուհանագոգին: Ցած ընկած երեխային տեսել են անցորդները և անհապաղ շտապ օգնություն կանչել:

«Երեխան շտապ տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, որտեղ նրան որակյալ բուժօգնություն են ցուցաբերել: Երեխայի կյանքին սպառնացող վնասվածքներ չեն հայտնաբերվել: Ներկայումս քննիչները միջոցառումներ են իրականացնում պատահարի հանգանմանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննության արդյունքներով կընդունվի դատավարական որոշում»,  – նշել է քաղաքի ՔԿ քննչական բաժնի ղեկավարի տեղակալ Եվգենի Զալովը:

Հայտնի է, որ աղջկա մեջքին ուսապարկ կար, որի մեջ կատու է եղել, որը նույնպես ողջ և առողջ է: -0-