Բրազիլիայի սենատը պետք է որոշի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետագա ճակատագիրը

18.04.2016, 13:32
Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները կիրակի կողմ են քվեարկել երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի իմպիչմենտին:
Բրազիլիայի սենատը պետք է որոշի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետագա ճակատագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները կիրակի կողմ են քվեարկել երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի իմպիչմենտին, հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով Associated Press գործակալությանը:

Իմպիչմենտի համար հարկավոր է 342 ձայն: Այս պահին նախագահի հրաժարականի համար ներկայացվել է արդեն 330 ձայն:

Քվեարկության հաջորդ փուլը կանցկացվի սենատում` խորհրդարանի վերին պալատում: Նախագահի իմպիչմենտի համար արդեն բավարար կլինի ձայների զուտ մեծամասնությունը: Եթե սենատորները հրաժարվեն սատարել Ռուսեֆին, ապա նրան180 օրով կհեռացնեն իշխանությունից` սենատում վարույթի անցկացնելու համար:

Դիլմա Ռուսեֆին կասկածում են ֆիսկալ մեքենայություններում` բյուջեի պակասուրդը թաքցնելու նպատակով: Ռուսեֆը  հայտարարել է, որ նրա նախորդները օգտագործում էին նույն մեթոդները, սակայն նրանցից ոչ մեկին դրա պատճառով պաշտոնաթող չեն արել: Նա նաև կաշառակերության մեջ է մեղադրել իր մրցակիցներին։–0–