Զոհված զինծառայողների ծնողներն ու ամուսինը բուհերում կսովորեն պետության հաշվին

09.07.2020, 16:53
Զոհված զինծառայողների ծնողներն ու ամուսինը բուհերում կսովորեն պետության հաշվին
Զոհված զինծառայողների ծնողներն ու ամուսինը բուհերում կսովորեն պետության հաշվին

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի կայացած արտահերթ նիստի ընթացքում, երկրորդ և վերջնական ընթերցմամբ, ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Загружается новость ... "Лево"
Ըստ ընդունված փոփոխությունների՝ պետությունը պարտավորվում է ապահովել զոհված զինծառայողների ծնողների և կանանց անվճար կրթության իրավունքը: Նախկինում նման իրավունքը վերապահված էր միայն զինծառայողների երեխաների: 

Փոփոխությունների նախաձեռնողը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ավելի վաղ հայտարարել էր, որ նախագիծն ի սկզբանե նախատեսում է, որ զոհվածների եղբայրներն ու քույրերը նույնպես կստանան անվճար կրթության իրավունք, սակայն, ներկայումս դրանց քանակի վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության պատճառով, այս դրույթը հանվել է օրինագծից: -0-