Պուտինը օրենք է ստորագրել նավթամթերքի մատակարարման ոլորտում Հայաստանի հետ համագործակցության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին

23.11.2020, 17:19

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության վավերացման մասին» դաշնային օրենքը, հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

Загружается новость ... "Лево"

Դաշնային օրենքն ընդունվել էր Պետական Դումայի կողմից 2020թ.-ի նոյեմբերին և հավանության արժաանացել Դաշնային Խորհրդի կողմից 2020.թ-ի նոյեմբերի 18-ին:

Արձանագրությամբ նախատեսվում է նավթային խեժ դեպի Հայաստանի Հանրապետություն մատակարարումը առանց արտահանման մաքսատուրքերի գանձման:

Արձանագրությունը ենթակա է վավերացման` համաձայն «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» Դաշնային օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա»ենթակետի: - 0-