Հայաստանում ապրիլին ամենաշատը թանկացած մթերքների տասնյակը (ՑԱՆԿ)

07.05.2025, 21:27
Ներկայացնում ենք ապրիլին ամենաշատը թանկացած 10 սննդամթերքի ցանկը
Հայաստանում ապրիլին ամենաշատը թանկացած մթերքների տասնյակը (ՑԱՆԿ)

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025 թվականի ապրիլին, 2024 թվականի ապրիլի համեմատ, աճել են 5.2%-ով, իսկ ամսվա ընթացքում՝ 1.2%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 սննդամթերք, որոնք 2025 թվականի ապրիլին, 2024 թվականի ապրիլի համեմատ, ամենաշատն են թանկացել։

Կարմրախայտ (+ 21.9%)

Կակաո (+ 20.6%)

Բանջարեղեն (+ 17.9%)

Սուրճ (+ 17.1%)

Շոկոլադ (+ 13.8%)

Կարագ (+ 13.7%)

Արևածաղկի բուսական յուղ (+ 13.7%)

Միրգ (+ 7.9%)

Օղի (+ 6.8%)

Ծխախոտային արտադրանք (+ 6.4%)

Ամենաշատն էժանացել են հնդկաձավարը (-10.4%), շաքարն ու շաքարավազը (-3.9%), պանիրը (-3.9%)։