+18
Եղանակը Երևանում
Հայ

Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում

11:11
20 Ապրիլի 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։

«Մագնիտ» մանրածախ ցանցի հիմնական բաժնետեր և գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) զբաղեցրել է վարկանիշի 18–րդ տեղը, նրա ունեցվածքը գնահատվել է 6,8 մլրդ դոլար։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը 32–րդն է, նրա ունեցվածքը գնահատվում է 3,4 մլրդ դոլար։ Վարկանիշի 48–րդ հորիզոնականում է «Ռոսգոսստրախ» ընկերությունների նախագահ Դանիլ Խաչատուրովը` 2 մլրդ դոլար։

Ռուսական սոցիալական ձեռներեցության առաջատարներից մեկը` ներդրումային բանկիր և բարերար Ռուբեն Վարդանյանը զբաղեցրել է 99–րդ հորիզոնականը, նրա ունեցվածքը գնահատվում է 950 մլն դոլար, իսկ ցանկի 123–րդ տեղում է Wooden Fish Agency ընկերության դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ Ավդոլյանը, ում ունեցվածքը գնահատվում է 800 մլն դոլար։

Եղբայրներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները («ՌԵՍՈ–Գարանտիա») 700–ական միլիոն դոլարով զբաղեցրել են վարկանիշի համապատասխանաբար 146 և 147–րդ հորիզոնականները։

200 ամենահարուստ գործարարների համախառն ունեցվածքը մեկ տարվա ընթացքում աճել է 100 մլրդ դոլարով` մինչև 460 մլրդ դոլար։ Դոլարային միլիարդատերերի թիվն ավելացել է` 77–ից հասնելով 96–ի։ Հատման շեմը ևս աճել է` նախորդ տարի գրանցված 350 մլն դոլարից հասնելով 500 մլն դոլարի։

Forbes–ի ցանկում ներառվելու «մուտքի տոմսը» երբևիցե այսքան թանկ չի արժեցել։ Վարկանիշի առաջին տասնյակում հայտնվելու համար գործարարը պետք է ունենա 12,4 մլրդ դոլար, մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 8,7 մլրդ դոլար։

Ցանկը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Ռուսաստանի խոշորագույն գազ արդյունահանող մասնավոր ընկերության` «Նովատեկի» համահիմնադիր Լեոնիդ Միխելսոնը։ Նրա ունեցվածքը Forbes–ը գնահատել է 18,4 մլրդ դոլար։

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Սեվերստալի» սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը, նրա ունեցվածքը գնահատվել է 17,5 մլրդ դոլար։ Երրորդը Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինն է, ում ունեցվածքը գնահատվում է 16,1 մլրդ դոլար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:06
15 Մարտի 2023
Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
Քերոբյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
12:18
27 Փետրվարի 2023
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր (ՎԻԴԵՈ)
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր. ՎԻԴԵՈ
14:22
16 Փետրվարի 2023
Հայաստանը շուրջ 158մլն դրամ հատկացրեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
Մոտ 158մլն դրամ հատկացվեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
12:37
13 Փետրվարի 2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հասցված վնասը գնահատվել է 84մլրդ դոլար
Ավերիչ երկրաշարժերը 84 միլիարդ դոլարի վնաս են հասցրել Թուրքիայի տնտեսությանը
11:05
09 Փետրվարի 2023
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
13:24
06 Փետրվարի 2023
Փաշինյանն էկոնոմիկայի փոխնախարարին ազատել է պաշտոնից
Փաշինյանը պաշտոնից ազատել է էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանին
16:40
03 Փետրվարի 2023
Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի, բայց կան նաև ռիսկեր. էկոնոմիկայի նախարար
Էկոնոմիկայի նախարարի խոսքով, Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի
15:08
12 Հունվարի 2023
Պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի
13:06
11 Հունվարի 2023
Դեկտեմբերին ամենից շատ թանկացած թոփ 6 մթերքը
Դեկտեմբերին ամենից շատ թանկացած թոփ 6 մթերքը
09:28
07 Հունվարի 2023
Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողները կարող են ինքնուրույն ընտրել իրենց մատակարարողին
Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողները կարող են ինքնուրույն ընտրել իրենց մատակարարողին
20:36
28 Դեկտեմբերի 2022
Կարգավորիչն էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ որոշում է կայացրել
Էեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվել
16:30
24 Դեկտեմբերի 2022
Հայաստան մանդարինի անվան տակ հագուստ է ներմուծվել
Մանդարինի անվան տակ հագուստ է ներմուծվել Հայաստան