638.09
7.16
524.92
+9
Եղանակը Երևանում
Հայ

Ձու արտադրող 7 խոշոր ընկերություններ տուգանվել են գնի փոփոխություն իրականացնելու համաձայնության համար

12:58
29 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Վարիանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 103 մլն դրամի չափով: Այս մասին հայտնում է ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ մասնավորապես, վարչական վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների, գործում առկա ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում հաստատվել է, որ վերոնշյալ ընկերությունների կողմից 2019 թվականի դեկտեմբեր և 2020 թվականի հունվար, փետրվար ամիսների ընթացքում համաձայնեցված իրականացվել է հավի ձվի իրացման գնի պարբերական նվազեցում, իսկ 2020 թվականի մարտին նույն տնտեսվարողների կողմից համաձայնեցված կատարվել է գնի փոփոխություն, այս պարագայում՝ գնի բարձրացում։

Միաժամանակ 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում նույնպես արձանագրվել են համաձայնեցված գնային քաղաքականության վարքագծի դրսևորումներ ինչպես գնի միաժամանակյա նվազեցման, այնպես էլ բարձրացման մասով։ Նշենք նաև, որ ընկերությունների կողմից կատարված գնային փոփոխությունները պայմանավորված չեն եղել ապրանքի ինքնարժեքի փոփոխությամբ կամ այլ տնտեսական գործոններով և/կամ համաչափ չեն եղել ինքնարժեքի փոփոխությանը։

«Իրավախախտումը բացասական ազդեցություն է ունեցել «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա, ինչպես նաև տուժել են մի շարք փոքր և միջին արտադրության ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, իսկ 9–ը փոքր ֆերմերային տնտեսություններ դուրս են մնացել շուկայից»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:11
11 Փետրվարի 2021
Նախորդ տարի Հայաստանում ընդամենը 2 ոլորտում է աճ գրանցվել, և այդ ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է. Փաշինյան
Վարչապետը նաև նշեց, որ կա մի վատ ցուցանիշ՝ խաղողի գինիների և կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 և 23 տոկոսներով
14:38
09 Փետրվարի 2021
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետները գնահատել են տարածաշրջանի երկաթուղային, ավտոտրանսպորտային ուղիների վիճակը
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետները գնահատել են տարածաշրջանի երկաթուղային, ավտոտրանսպորտային ուղիների վիճակը
15:36
04 Փետրվարի 2021
«Պատրաստ առևտրի համար»․ օգնելով հայկական բիզնեսին (ՎԻԴԵՈ)
«Առևտրի համար պատրաստ» ծրագիրն օգնում է հայաստանյան փոքր և միջին բիզնեսներին մուտք գործել նոր շուկաներ ու լինել մրցունակ. ՎԻԴԵՈ
11:24
04 Փետրվարի 2021
Փաշինյանը պաշտոնից ազատել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահին
Փաշինյանը պաշտոնից ազատել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահին
15:16
25 Հունվարի 2021
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 8 մլրդ դոլարի
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 8 մլրդ դոլարի
22:31
22 Հունվարի 2021
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրացման պատճառները
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրացման պատճառները
13:57
21 Հունվարի 2021
ՎԶԵԲ-ը ռեկորդային ծավալի ներդրումներ է իրականացրել Հայաստանում 2020թ.–ին
2020 թ.–ին ՎԶԵԲ–ը Հայաստանում կատարել է 167 միլիոն եվրո գումարի չափով ռեկորդային ներդրումներ
10:19
18 Հունվարի 2021
ՀՀ–ից ժամանակավոր կարգելվի արտահանել սև և գունավոր մետաղների ջարդոններ, թափոններ. ՊԵԿ–ը մանրամասնում է
ՀՀ–ից ժամանակավոր կարգելվի արտահանել սև և գունավոր մետաղների ջարդոններ, թափոններ. ՊԵԿ–ը մանրամասնում է
16:07
15 Հունվարի 2021
Փաշինյան. 2021 թվականը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
Փաշինյանը խորհրդակցության ընթացքում  նշել է, որ 2021 թվականը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի.
18:56
14 Հունվարի 2021
Դեկտեմբերին ամենաշատը թանկացած սննդամթերքի եռյակը
Ներկայացնում ենք դեկտեմբերին ամենաշատը թանկացած սննդամթերքի եռյակը
19:42
08 Հունվարի 2021
Ամերիաբանկը նախատեսում է հանդես գալ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխմամբ միջազգային շուկաներում. բանկի խորհրդի անդամ (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկը նախատեսում է  դուրս գալ IPO շուկա, ասել է Ամերիաբանկի Խորհրդի անկախ անդամ Ռիչարդ Օգդոնը, ՎԻԴԵՈ
17:51
01 Հունվարի 2021
Հայաստանում այսուհետ գործում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելք
Հայաստանում այսուհետ գործում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելք