ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վրա ծախսել է 163,4մլրդ դրամ (մոտ 335մլն դոլար), հինգշաբթի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։
«Կարևոր է նշել, որ այդ միջոցառումների շրջանակում հատուկ տեղ են զբաղեցնում աշխատատեղերի պահպանմանն ուղղված ծրագրերը։ Որպես արդյունք, մենք կարող ենք արձանագրել, որ 2020թ.–ի հուլիսին հանրապետությունում եղել է 613,1 հազար աշխատատեղ, ինչը 6,6 հազար տեղով կամ 1,1%–ով ավել է` 2019թ.–ի համեմատ», – ասաց նա։
Վարչապետը հայտարարեց, որ աշխատավարձային ֆոնդն այս տարի 9,765մլրդ դրամով կամ 8,3%–ով ավել է` 2019թ.–ի համեմատ, և միջին աշխատավարձն ավելացել է 13,8 հազար դրամով կամ 7,14%–ով։
Загружается новость ... "Лево"
Փաշինյանը նաև նշեց, որ օգոստոսին սպասվող տվյալները պետք է ավելի լավ լինեն։
Իշխանությունների աջակցությունը COVID-19–ի պայմաններում
Ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանությունները 24 միջոցառում են ընդունել ՝ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման համար:
Միջոցառումների մի մասը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, զբոսաշրջությանը, ՓՄՁ-ներին, միկրոբիզնեսին, ՏՏ տեխնոլոգիաներին, մյուսներն ուղղված են բնակչության տարբեր խմբերին տրամադրվող սոցիալական աջակցությանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Որոշ ծրագրեր արդեն ավարտվել են, մյուսները դեռ ընթացքի մեջ են:–0–