Հայաստանում կբարձրացվի նվազագույն աշխատավարձը, կկրճատվեն պետծառայողների պարգևավճարները

29.09.2022, 15:56
Հայաստանում կբարձրացվի նվազագույն աշխատավարձը, կկրճատվեն պետծառայողների պարգևավճարները
Հայաստանում կբարձրացվի նվազագույն աշխատավարձը, կկրճատվեն պետծառայողների պարգևավճարները
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կբարձրացվի նվազագույն աշխատավարձի չափը շարրքային աշխատակիցների և պետծառայողների համար։ Համապատասխան ոոշումներն ընդունվել են այսօր կառավարության նիստի ժամանակ։

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով 2023թ.–ի պետբյուջեի նախագիծը, նշեց, որ բյուջեով նախատեսված է 21մլրդ դրամի լրացուցիչ հասարակական հատվածի աշխատակիցների աշխատավարձերի ավելացման համար, սակայն նախատեսվում են ավելի քիչ պարգևավճարներ։ Աշխատակիցների բազային աշխատավարձը սահմանվել է 83 200 դրամ։

«Բայց պետք է նշել, որ փոխված աշխատավարձերի ֆինանսավորումը մասամբ փոխհատուցվելու է պարգևավճարների և հավելավճարների հաշվին» – ասաց Խաչատրյանը։

Նա նաև նշեց, որ կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակում հաստատել է նվազագույն աշխատավարձի բարձրացման նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը` ներկա 68 հազար դրամից մինչև 75 հազար դրամ։–0–