438.46
4.38
402.63
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ավելի հեշտ, քան թվում է. ինչպես գնել կրիպտոարժույթ BYBIT բորսայում

10:00
10 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մարդիկ սովորաբար լարվում են նոր և անսովոր երևույթներից: Բավական է միայն հիշել, թե պլաստիկ քարտերի քանի օրինակ է վնասվել մինչև մարդիկ սկսեցին նորմալ օգտվել դրանցից, իսկ ինչ վեճեր են եղել սմարթֆոնի միջոցով անհպում վճարումների անվտանգության շուրջ: Սա մարդկանց բնական արձագանքն է, երբ առաջին անգամ են առնչվում ինչ-որ նոր բանի հետ: 

Նույն իրավիճակն է ստեղծվում, երբ մարդն իր առաջին քայլերն է կատարում կրիպտոարժույթի աշխարհում: Հիշում եմ անհանգստությունս, երբ առաջին անգամ ձեռք էի բերում USDT, ամեն կոճակ սեղմելը, ամեն քայլն ուղեկցվում էր խուճապով, վախենում էի, որ ինչ-որ բան սխալ կանեմ և գումար կկորցնեմ: Ժամանակի ընթացքում այդ բոլոր գործողությունները սկսեցի կատարել մկանների հիշողության մակարդակի վրա, վախն ամբողջությամբ անհետացավ, քանի որ դա կոմունալները վճարելու նման հեշտ գործողություն է:Կրիպտոարժույթ կարելի է գնել կամ բորսայում՝ ինքնուրույն, կամ բրոքերների միջոցով: Երկրորդ տարբերակը չենք էլ դիտարկում, քանի որ այստեղ ճիշտ բրոքեր ընտրելու հարց է առաջանում: Բացի այդ, բրոքերներն իրենց աշխատանքի համար գանձում են բարձր տոկոսներ, ինչը ձեռնտու չէ, քանի որ այդ բոլոր գործողությունները կարող եք հեշտությամբ ինքնուրույն կատարել:

Սկզբում պետք է App Store-ից կամ Play Market-ից ներբեռնել Bybit հավելվածը, գրանցվել բորսայում: Ավելի շատ գործողություններ կատարելու համար ավելի լավ է անցնել նույնականացում, պետք է պարզապես ունենալ անձնագիր: 

Գրանցվելուց հետո պետք է մտածել կրիպտոներդրման առաջին քայլերի մասին: Կրիպտոարժույթի շուկա մուտք գործելու ամենապարզ միջոցը սպոտային առևտուրն է, որը նախատեսում է ֆիատ փողերի սովորական փոխանակում (դա փող է, որն ապահովված չէ որևէ թանկարժեք մետաղով) կրիպտոարժույթով կամ մեկ կրիպտոարժույթի փոխանակում մյուսով: 

Bybit-ում առևտուրը կատարվում է կրիպտոարժույթներով, այդ պատճառով առևտուր սկսելուց առաջ անհրաժեշտ է միջոցները փոխանակել կրիպտոարժույթի: Խորհուրդ է տրվում սկզբում ձեռք բերել USDT, դա  դոլարի թվային տարբերակն է, այն ունիվերսալ գործիք է շուկայում հետագա գործողություններ կատարելու համար: 

Դա կարելի է անել հենց հավելվածում՝ սեղմելով «Գնել կրիպտոարժույթ» կոճակը և ձեռք բերել USDT ֆիատ միջոցներով: Պետք է հիշել, որ Bybit-ն ուղղակիորեն չի մշակում ֆիատ դեպոզիտները, ծառայությունն ամբողջությամբ մշակվում է վճարումների կողմնակի ծառայությունների կողմից: Պարզապես ընտրեք առավել ձեռնտու առաջարկն ու գնեք կրիպտոարժույթ, որն արդեն կլինի ձեր էլեկտրոնային դրամապանակում:

Այս քայլերից հետո դուք ձեռք եք բերում ձեր առաջին կրիպտոարժույթը: Բայց մեր նպատակը կրիպտոարժույթի ակտիվները սառեցնելը չէ: Մենք ուզում ենք ներդրում կատարել և գումար աշխատել: Դրա համար Bybit հավելվածում բացում ենք «Առուվաճառք» ներդիրն ու տեսնում ենք, որ այնտեղ կան ավելի քան 230 առևտրային զույգեր՝ ամենահայտնի մետաղադրամներով: 

Եվ հենց այստեղ պետք է ուշադիր լինել և հիշել ֆինանսական ռիսկերի մասին, որոնք պարունակում են գործարքները: Պետք չէ ներդրում կատարել առաջին պատահածի մեջ: Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել: 

Պետք է գոնե ընթերցել կրիպտոնախագծի White Paper-ը, դա ուղեցույց է կամ հաշվետվություն, որտեղ նկարագրված է այն ամենն, ինչ պետք է իմանալ այդ արժույթի մասին: Այնտեղ մանրամասն ներկայացված է կոնկրետ կրիպտոարժույթի փիլիսոփայությունն ու դրա աշխատանքի մեխանիզմը:

Այնուհետև պետք է մշակել առևտրային ռազմավարություն, որին անհրաժեշտ է հստակ հետևել: Թույլ մի տվեք, որպեսզի էմոցիաները կառավարեն ձեր որոշումները: Սկսնակները հաճախ ներդրում են կատարում փոփոխական կրիպտոարժույթների մեջ «FOMO»-ի պատճառով (Fear Of Missing Out, բաց թողնված օգուտի համախտանիշ): Որոշումներ ընդունելիս սթափ ուղեղն ապագա հաջողության երաշխիքներից է: 

Երբ կողմնորոշվեք, թե որ նախագծում եք ներդրում կատարելու, արդեն կարելի է անցնել ֆինանսական գործարքին և տեղադրել գնման պատվերը: 

Գնում կատարելիս պետք չէ մոռանալ միջնորդավճարի մասին: Bybit-ում սպոտային առևտրի միջնորդավճարներն են. 

-  մեյքերի միջնորդավճար = 0.1%

-  «վերցնողի» միջնորդավճար = 0.1% 

Միջնորդավճարը հաշվարկելու բանաձև. 

Սպոտի միջնորդավճարը = կատարված պատվերների քանակը x միջնորդավճարի տոկոսադրույքով: 

Պետք է հաշվի առնել, որ միջնորդավճարը գանձվում է ձեռք բերվող կրիպտոարժույթով և չի գանձվում պատվերի չկատարման կամ չեղարկման դեպքում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:59
14 Մարտի 2024
Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի տնտեսությունն անցած երեք տարում ցուցադրել է մոտ 30%–ի կումուլյատիվ աճ, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը
10:00
13 Մարտի 2024
5 ներդրումային թեզեր, որոնք վախեցնում են մեզ
Արժե՞, արդյոք, ուշադրություն դարձնել ներդրումների մասին «սարսափելի պատմություններին»։ Եկեք պարզենք՝ դիտարկելով հինգ տարածված պնդումներ
15:09
05 Մարտի 2024
Հայաստանն աջակցում է պատժամիջոցային ռեժիմներին՝ առանց դրանց միանալու․ ԿԲ
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը
10:11
04 Մարտի 2024
Ֆոնդային բորսա․ ով և ինչպես է այնտեղ գումար վաստակում
Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%