624.63
7.01
532.14
+18
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը կնքել է ստորադաս փոխառություն Սիմբիոտիքսի հետ

18:09
01 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ ստորադաս փոխառություն են կնքել` մինչև 25 միլիոն ԱՄՆ դոլարի ավելացման հնարավորությամբ, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

«Բազել III»-ի չափանիշների շրջանակում այդ վարկային միջոցները բավարարում են լրացուցիչ կապիտալի գործիքների պահանջներին և ուղղված են Բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալի գծով դիրքի ամրապնդմանը:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում «Սիմբիոտիքս» կազմակերպության մեր գործընկերների հետ փոխհարաբերությունները և ուրախ ենք շարունակել համագործակցությունն այս երկարաժամկետ ստորադաս փոխառության շրջանակներում: Ներգրավվող միջոցները կօգնեն մեզ ոչ միայն պահպանել վարկային պորտֆելի աճը, այլև անչափ պահանջված աջակցություն ցուցաբերել Հայաստանում գործող ձեռնարկություններին այս դժվարին ժամանակաշրջանում: Վարկը տրամադրվել է ճիշտ ժամանակին, երբ ոլորտի կարգավորող մարմինը խրախուսում է բանկերին նորմատիվային կապիտալի գործիքների միջոցով կապիտալ ներգրավել, և մենք դեռ այս տարի նախատեսում ենք իրականացնել նորմատիվային կապիտալի ներգրավման այլ ծրագրեր: Սա նաև կարևոր քայլ է մեր կողմից առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) իրականացնելու ճանապարհին, և ես ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Ամերիաբանկի նկատմամբ իրենց վստահության և շարունակական աջակցության համար»:

«Այս գործարքի շրջանակում մեր հիմնական ներդրող «C-Quadrat» ընկերության հետ ուրախ ենք աջակցել մեր երկարամյա գործընկեր Ամերիաբանկին` համաճարակի պայմաններում նորմատիվային կապիտալ ներգրավելու գործում: Տնտեսության ոլորտի համար այս դժվարին ժամանակաշրջանում ակնկալում ենք համատեղ ուժերով տեղական միկրո` փոքր և միջին ձեռնարկություններին ապահովել ֆինանսական միջոցների հասանելիություն», - նշեց ԵԿԱ (Եվրոպա և Կենտրոնական Ասիա) և ՄԱՀԱՊ (Միջին Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Աֆղանստան և Պակիստան) գծով Սիմբիոտիքսի տարածաշրջանային համաղեկավար Սոֆյա Տուլուպովան:

«Ավելի քան տասը տարի շարունակ Vision Microfinance-ը հնարավորություն է ընձեռում զարգացող երկրների բնակիչներին էապես բարելավել իրենց կենսապայմանները: Դա հնարավոր է դարձել Սիմբիոտիքսի հետ համագործակցության և տարիների ընթացքում ձևավորված տեղական ֆինանսական հաստատությունների հուսալի ցանցի շնորհիվ: Ամերիաբանկը մեր ներդրումային ցանցում ներառված ամենաբարձր վարկանիշ ունեցող գործընկեր հաստատություններից մեկն է, և մենք ուրախ ենք, որ այս վարկի միջոցով մեզ հաջողվեց ճիշտ ժամանակին աջակցել Բանկին: Տվյալ վարկի միջոցները կծառայեն Հայաստանի քաղաքային և գյուղական բնակավայրերում գործող` Բանկի ՄՓՄՁ հաճախորդներին ֆինանսավորելու նպատակին», - նշեց «C-QUADRAT Impact Asset Management» ՍՊԸ հիմնադիր, ղեկավարող գործընկեր և ՏՏ գծով տնօրեն Գյունթեր Կաստները:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը: Լինելով Հայաստանում առաջին ներդրումային բանկը` Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է նորարարական կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ։

«Սիմբիոտիքս» ԲԸ–ի մասին

Սիմբիոտիքսն ազդեցիկ ներդրումների շուկային հասանելիություն ապահովող առաջատար հարթակ է, որի միջոցով իրականացվում է զարգացող և սահմանային շուկաներում գործող միկրո` փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև ցածր և միջին չափի եկամուտ ունեցող տնային տնտեսությունների ֆինանսավորում: 2005թ. ի վեր Սիմբիոտիքսը մշակել և իրականացրել է քան 5.5 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով մոտ 4,000 գործարք շուրջ 90 զարգացող և սահմանային շուկաներում գործող ավելի քան 450 ընկերությունների համար: Այդ ներդրումները գնվել են ավելի քան 25 հիմնադրամների և երրորդ կողմ հանդիսացող ավելի քան 50 մասնագիտացված հիմնադրամների կառավարիչների կողմից` ստեղծելով զարգացող էկոհամակարգ և նմանատիպ գործարքների իրականացման շուկա: 

DUAL Return Fund/C-Quadrat

Dual Return Fund - Vision Microfinance-ը նպաստում է կայուն զարգացմանն ամբողջ աշխարհում` գործելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) մեծ մասի իրականացման ուղղությամբ: Ընկերության կողմից 67 երկրներում գործող 303 միկրոֆինանսական հաստատություններին տրամադրվել է ավելի քան 1.77 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չափով 1123 վարկ, որոնց միջոցները բաշխվել են ավելի քան 2,5 միլիոն միկրո ձեռնարկատերերի, այդ թվում` նրանց ընտանիքների միջև: 

Dual Return Fund հիմնադրամի ներդրումային կառավարիչ C-Quadrat Impact Asset Management ընկերությունը (Ավստրիա) հանդիսանում է ակտիվների կառավարման բնագավառում գործող առաջատար անկախ ընկերություն գերմանախոս տարածաշրջանում: Ընկերությունը մասնագիտացած է ակտիվների տեղաբաշխման, բացարձակ եկամտի վերլուծության և կառավարման, կայուն ներդրումների և միկրոֆինանսավորման հիմնադրամների կողմից առաջարկվող պրոդուկտների տրամադրման ոլորտներում:–0– 

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
31 Մարտի 2021
Վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
Վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
18:34
25 Մարտի 2021
FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
13:57
25 Մարտի 2021
ՏՄՊՊՀ–ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը
ՏՄՊՊՀ–ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը
10:15
16 Մարտի 2021
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
14:57
02 Մարտի 2021
Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է ARARAT համահոտային երանգավորմամբ հավաքածուի նոր ստեղծագործությունը (ՖՈՏՈ)
ARARAT Coffee-ն լեգենդար համի նոր մի ընթերցում Է։ Նրբագեղորեն միավորելով սուրճի և կոնյակի ամենավառ կողմերը` Երևանի կոնյակի գործարանի վարպետներն այս ստեղծագործությամբ բացահայտում են երկու ըմպելիքների բոլորովին նոր եզրերը. ՖՈՏՈ
15:15
19 Փետրվարի 2021
Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
22:17
18 Փետրվարի 2021
Հայկական նորարարություն. Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով
Հայկական նորարարություն. Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով
13:57
18 Փետրվարի 2021
«Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ». Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ
16:08
17 Փետրվարի 2021
Կարգավորիչը մեկնաբանել է կարագի գնի բարձրացում
Կարգավորիչը մեկնաբանել է կարագի գնի բարձրացում
15:42
17 Փետրվարի 2021
Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ փոփոխություններ են կատարվել
Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ փոփոխություններ են կատարվել
13:11
11 Փետրվարի 2021
Նախորդ տարի Հայաստանում ընդամենը 2 ոլորտում է աճ գրանցվել, և այդ ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է. Փաշինյան
Վարչապետը նաև նշեց, որ կա մի վատ ցուցանիշ՝ խաղողի գինիների և կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 և 23 տոկոսներով
14:38
09 Փետրվարի 2021
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետները գնահատել են տարածաշրջանի երկաթուղային, ավտոտրանսպորտային ուղիների վիճակը
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետները գնահատել են տարածաշրջանի երկաթուղային, ավտոտրանսպորտային ուղիների վիճակը