441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հեշտացնում է ծառայությունների տրամադրման կարգը

14:51
17 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարելագործել է Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները, որոնք հաճախորդներին հնարավորություն են ընձեռում կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած հարմար ժամանակ և ցանկացած վայրում 24/7 ռեժիմով ՝ համակարգչի կամ բջջային սարքի՝ ինտերնետին միացված լինելու դեպքում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար ծառայությունները հեշտացնում են Բանկի հաճախորդի կյանքը և խնայում վերջինիս ժամանակը՝ ծառայելով որպես բանկային գործարքներ կատարելու հուսալի և անվտանգ գործիք: Գործառնություններն իրականացվում են մի քանի քլիքի միջոցով և պաշտպանված են մեկանգամյա SMS-ծածկագրերով:

«Այսօրվա դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկ ծառայությանը միացված հաճախորդների թիվը հասնում է 40,000-ի, և օրեցօր աճում է այն մարդկանց թիվը, ովքեր գնահատում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար սպասարկման հարմարավետությունը և հուսալիությունը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Շնորհիվ Մոբայլ և Ինտերնետ բանկ նորացված ծառայությունների այսուհետ հաճախորդները կարող են անմիջապես, օնլայն ռեժիմով, իրականացնել դրամական փոխանցումներ իրենց հաշիվների/քարտերի միջև, փոխանցումներ Բանկի այլ հաճախորդներին, կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ և ավանդի համալրումներ», - հայտնում բանկից:

Նաև հաճախորդի ժամանակը խնայելու և առավել որակյալ սպասարկման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը Մոբայլ բանկ նորացված ծառայության միջոցով իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում առանց մասնաճյուղ այցելելու և առանց Կոնտակտային կենտրոն զանգահարելու՝

·         ստանալ դրամական փոխանցումն անմիջապես իր քարտին/հաշվին: Դրա համար պարզապես անհրաժեշտ է Մոբայլ բանկի "Վճարումներ" բաժնում ընտրել "Փոխանցման վճարման հայտ" տարբերակը և նշել փոխանցման համարը, գումարը, արժույթը և քարտի համարը, որի վրա պետք է հաշվեգրվի փոխանցումը:

·         ձևակերպել վարկային հայտ՝ ընտրելով հետաքրքրող վարկատեսակը, ինչից հետո հայտը կվերլուծվի Բանկի կողմից:

«Բացի այդ կատարելագործվել է կոմունալ վճարների բաժինը, մասնավորապես՝ բջջային կապի վճարումներ ենթաբաժինը: Այսուհետ բջջային կապի վճարումներ կատարելիս հաճախորդին անհրաժեշտ չէ հավաքել հեռախոսահամարը, այլ ընդամենն անհրաժեշտ է հեռախոսի կոնտակտների ցանկից ընտրել անհրաժեշտ կոնտակտը, որից հետո վճարումը կիրականացվի ակնթարթորեն», - նշված է հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:09
05 Մարտի 2024
Հայաստանն աջակցում է պատժամիջոցային ռեժիմներին՝ առանց դրանց միանալու․ ԿԲ
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը
10:11
04 Մարտի 2024
Ֆոնդային բորսա․ ով և ինչպես է այնտեղ գումար վաստակում
Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են
10:20
10 Հունվարի 2024
Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները