Երևանցի վիրաբույժը ցնցել է «Ուկրաինական ձայնը» շոուի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
15:30
23 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանցի վիրաբույժ Նարեկ Ամիրյանը ցնցել է «Ուկրաինայի ձայնը» հեռոստաշոուի ժյուրիի անդամներին «Կույր լսումներ» փուլի ժամանակ։
Նարեկը կատարել է «Nessun dorma» ստեղծագործությունը, նրա կողմն են շրջվել ժյուրիի բոլոր չորս անդամները։
Նարեկը նշել է, որ ուզում է պրոֆեսիոնալ լինել երաժշտության ոլորտում, շատ է սիրում իր մասնագիտությունն ու երաժշտությունը, որն օգնում է հաջող ավարտել վիրահատությունները։
Ժյուրիի անդամ, երաժիշտ Սվտյատոսլավ Վակարչուկը հայերեն շնորհակալություն է հայտնել Նարեկին և խնդրել կատարել Ազնավուրի ստեղծագործությունը։–0–
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ