Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
20:21
17 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տանը։
«Դերային արդյունավետ մոդել. ինչպե՞ս ոգևշնչել մյուսներին օգնելու նրանց, ովքեր դրա կարիքն ունեն» թեմայով դասախոսությունը կկայանա մայիսի 28–ին։
Դասախոսության կազմակերպիչն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն է ՌՀԱ–ի հետ համատեղ։ -0-
Ապրիլի 30-ին ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի աջակցությամբ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ականավոր ջազմեն Գարի Կեսայանի համերգը. ՖՈՏՈ