Փելեշյանի կինոհանճարի դրոշմված ժամանակը

06.05.2016, 15:59
Նախօրեին Երևանում կայացավ վավերագրական կինոյի հանճարեղ ռեժիսոր, «դիստանցիոն մոնտաժի» հիմնադիր Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը։
Փելեշյանի կինոհանճարի դրոշմված ժամանակը
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Երևանում կայացավ վավերագրական կինոյի հանճարեղ ռեժիսոր, «դիստանցիոն մոնտաժի» հիմնադիր Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը։

«Առանց խոսքի» Վարպետը, լեգենդար կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի սահմանմամբ` «իսկական կինոհանճարներից մեկը», համաշխարհային կինեմատոգրաֆի` ճանաչում վայելող կորիֆեյների կուռքն ու ուսուցիչը վերջին տարիներին այդքան էլ հաճախ հեռուստադիտողին իր ֆիլմերով չի պատվում և մամուլի ասուլիսներ չի հրավիրում։

Վարպետի շռայլ պարգևը

Եվ ահա միանգամից այսպիսի շռայլ նվեր` երկհատորյակ, որում զետեղվել են Վարպետի հոդվածները, գրառումները, մամուլի ասուլիսները, վարպետության դասերը, ստեղծագործական հանդիպումների և չիրագործված նախագծերի պատմությունը։ Գիրքն ամփոփում է Փելեշյանի մասին ամբողջ աշխարհի կինոքննադատների գրած լավագույն հոդվածները։ Գրքի վերջնական խմբագրման համար Փելեշյանը հատուկ Երևան է ժամանել։

 - рис.1

Գիրքը հատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ Փելեշյանը շատ սրտատրոփ և որոշակի անվստահությամբ է վերաբերվում խոսքին։ Իր անձնական խոստովանությամբ` իր ֆիլմերի առավելությունն ու թերությունը դրանցում խոսքերի բացակայությունն է։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Փելեշյանն ընթերցողի դատին էր հանձնել «Իմ կինոն» գիրքը, որը լույս էր տեսել 1988 թվականին։ Իսկ ռեժիսորի առաջին գիրքը 1974 թվականին հրատարակված «Դիստանցիոն մոնտաժ» գիրքն է։ Գրքերն արժանացել են մեծ գնահատականի և քրեստոմատիկ են դարձել։

Փելեշյան` սկզբում էր Կինոն...

Վարպետի համոզմունքով, կինոն առաջացել է արվեստի այլ տեսակներից առաջ։ Պարզապես տեխնիկապես ավելի ուշ է դրսևորվել։

«Կինոն ժամանակի նկատմամբ հատուկ նշանակություն ունի։ Մենք չենք կարող «ձայնագրել» ժամանակը, իսկ կինոն միայն դրա հիշատակն է։ Այսպիսով, կինոն ժամանակին հակառակ է»,– ասաց Փելեշյանը։

Մեկնաբանելով ֆրանսիական թերթում «Փելեշյանը` ժամանակին և խոսքին հակառակ» վերնագրված գրառումը` նա ասաց, որ դա սխալ է։

 - рис.2

«Դա շատ սխալ անվանում է: Փելեշյանը չափազանց աննշան է ահռելի և ամենակարող ժամանակին հակառակ լինելու համար: Ես չեմ կարող ժամանակին հակառակ լինել: Ժամանակն է ինձ հակառակ: Պարզապես ես քիչ բառ եմ օգտագործում` տնտեսելով հանդիսատեսի ժամանակը”, - ասաց Փելեշյանը:

Նա կարծում է, որ հինգ նախադասության փոխարեն ավելի լավ է ցույց տալ հինգ կերպար: Եվ համոզված է, որ ժամանակը նույնքան հզոր է, որքան և կինոն:

«Ամենն է վախենում են ժամանակից, իսկ ժամանակը վախենում է «հզոր» կինոյից», - ասաց Փելեշյանը:

Կինոյի Վարպետ, մտածող և փիլիսոփա

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհանդեսից առաջ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ներկայացրեց գրքի վերաբերյալ իր տպավորությունները:

 - рис.3

«Մենք փորձել ենք ամփոփել Մաեստրոի ստեղծագործական ժառանգությունը: Սակայն նրա գիրքը նման է իր իսկ ֆիլմերին: Նա անընդհատ «ջնջում էր» գրածը, նորից ու նորից մոնտաժում էր: Ես առաջին անգամ բախվեցի նման ստեղծագործական գործընթացի: Գրքի ստեղծման վրա այդպես աշխատել կարող էր երևի միայն Փելեշյանը», - ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով, երկհատորյակը ներկայացնում է Փելեշյանին` որպես մարդու, կինոմաեստրոյի, որպես մտածողի և փիլիսոփայի: Տարիներ կպահանջվեն նրա մտքերն իրենց ողջ խորությամբ և նշանակությամբ մինչև վերջ հասկանալու և ըմբռնելու համար:

«Նա ոչ միայն ստեղծագործական ժառանգություն է թողել, այլ նաև ապագայից առաջն է անցել։ Գիրքն ամփոփում է նրա կենսափոիձը և պատկանում է ստեղծագործությունների այն թվին, որոնք պետք է մի քանի անգամ ընթերցել», - ասաց Պողոսյանը:

Հանրաճանաչ հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն իր հերթին հայտարարեց, որ հպարտ է աշխարհահռչակ կինոքննադատների` Փելեշյանի ստեղծագործությանը տված բարձր գնահատականով։

«Ցանցակացած արվեստագետ կարող է հպարտանալ նման գրքով: Դրանում ամփոփված է վերջին երկու տասնամյակների ողջ մշակութային ժառանգությունը` երկու մեծ անունների` Փառաջանովի և Փելեշյանի լուսապսակի ներքո, հատկապես կինոմատոգրաֆի ոլոտում: Գիրքը նաև ներկայացնում է հայ կինեմատոգրաֆի անցած ուղին, նրա ձեռքբերումները: Որպես կինոի տեսաբան` Փելեշյանը ներկայացրել է նրանում կինոմատոգրաֆի իր նորարարական տեսլականը», - ասաց Մանսուրյանը:

Հույսը վերջինն է մահանում ...

Կինոպոետ Արտավազդ Փելեշյանի ֆրլմադարանն ընդգրկում է 14 ֆիլմ, որոնցից ամենահանրաճանաչն են` «Մարդկանց Երկիր», «Սկիզբ», «Մենք ենք, մեր սարերը», «Տարվա ժամանակներ», «Սիբիրիադա», «Կյանք» և «Վախճան»: Փելեշյանն ամենից շատ ափսոսում է, որ, ինչպես նախորդ տարի խոստովանել է կինոի տիրակալը, նա դեռ չի նկարահանել իր կյանքի ամենագլխավոր ֆիլմը` «Opus magnum — Homo Sapiens»-ը: Էլ ավելի ցավալի է պատճառը, որով նա չի կարող դա անել` ֆինանսավորման բացակայությունը:

Սակայն այն փաստը, որ գրեթե երեսուն տարի տևած լռությունից հետո Մաեստրոն նոր գիրք նվիրեց աշխարհին, հույս է ներշնչում, որ նա կնկարահանի նաև իր կյանքի գլխավոր ֆիլմը ... -0-