Կյանքից հեռացել է դերասան Տիգրան Գևորգյանը

11.12.2020, 14:26
Կյանքից հեռացել է դերասան Տիգրան Գևորգյանը
Կյանքից հեռացել է դերասան Տիգրան Գևորգյանը

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կյանքից հեռացել է դերասան, բեմադրիչ Տիգրան Գևորգյանը: Այս մասին հաղորդում է Կապանի դրամատիկական թատրոնի Facebook-յան էջում:

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է դերասան, բեմադրիչ Տիգրան Գևորգյանը:

Կապանի դրամատիկական թատրոնի անձնակազմը իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում դերասանի հարազատներին, ընկերներին և ուսանողներին, ովքեր խոստովանում են՝ թատրոնի, արվեստի նկատմամբ սերը նաև իրենց ավագ ընկերոջից են ժառանգել»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-