Ջութակ նվագելու արվեստը. գալա համերգ Երևանում

18.12.2025, 11:00
Համերգը նվիրված է Կարլ Ֆլեշի համանուն լեգենդար աշխատության՝ «Ջութակ նվագելու արվեստը» հայերեն թարգմանության հրատարակմանը
Ջութակ նվագելու արվեստը. գալա համերգ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․   Համերգը նվիրված է Կարլ Ֆլեշի համանուն լեգենդար աշխատության՝ «Ջութակ նվագելու արվեստը» հայերեն թարգմանության հրատարակմանը։

Երեկոյի ծրագիրը ներառում է Կորնգոլդի և Բրուխի հայտնի ջութակի կոնցերտները, ինչպես նաև Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայի նախերգանքը։

Մենակատարներ՝ Մաքսիմիլիան Սիմոն և Արամ Բադալյան

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Դիրիժոր՝ մաեստրո Էդուարդ Թոփչյան 

Նախագիծը կազմակերպվել է Primavera Charitable Foundation-ի կողմից՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ​​ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հետ համատեղ և Amaryan Charitable Foundation-ի, Apricot Capital-ի և Balchug Capital-ի աջակցությամբ։

Որտեղ՝ Արամ Խաչատրյան համերգասրահ

Երբ՝ դեկտեմբերի 24, ժամը 19:00։