Ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի Հայաստանում
12.11.2015,
17:52
Ճապոնական ֆիլմերի հինգերորդ փառատոնը կանցկացվի Հայաստանում նոյեմբերի 27-29–ը:

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ճապոնական ֆիլմերի հինգերորդ փառատոնը կանցկացվի Հայաստանում նոյեմբերի 27-29–ը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Մոսկվա» կինոթատրոնի մամուլի ծառայությունից։
«Փառատոնի շրջանակում կցուցադրվեն «Քնքուշ բառերի այգի», «Նաբիի սերը», «Կյանքն Ագա գետի վրա» ժապավենները»,– նշեցին մամուլի ծառայությունից։
Ֆիլմերի ցուցադրությունը կանցկացվի Երևանում և Գյումրիում, մուտքն ազատ է։ Ֆիլմերը կցուցադրվեն ճապոներենով ռուսերեն ենթագրերով։ -0-